Կարծում եմ` Հայաստանում պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույcwւմ նշեց՝ ինքը կարծում է, որ դատական համակարգում պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտ

«Շարունակելու ենք բարեփոխումները, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ: Կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաև դատական համակարգի օրգանական, շատ ուղիղ կապը կստեղծի հանրության հետ»,- ասաց Փաշինյանը:  

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ հավելեց՝ համեմատական անցկացնելով 2018-2019 թվականների հետ, արձանագրում է, որ անգամներով պակասել են դատական համակարգի կայացրած որոշումներից դժգոհություն հայտնող քաղաքացիների՝ իրեն հասցեագրված  նամակները:

«Ներկայում այդպիսի նամակների տեսակարար կշիռն անգամներով, եթե ոչ՝ տասնյակ անգամներով է նվազել: Ես քաղաքացիներից նամակներ ստանում եմ ամեն օր, կարդում եմ ամեն օր, դրանցով զբաղվում եմ ամեն օր»,- ասած Փաշինյանը:

Leave a Comment