Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջոցով 2013-2021 թվականների ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու հետ: … Read more

Ոստիկանի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութի առնչությամբ որևէ պաշտոնյա դիրքորոշում չի հայտնել. Վարազդատ Հարությունյան

Գիտե՞ք, թե ինչու երեկվա հրապարակված խոշտանգման տեսանյութի առնչությամբ որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ, նախարար, վարչապետ, հատկապես` ՄԻՊ-ը որևէ դիրքորոշում չեն հայտնել: Շատ պարզ` հնարավորինս պետք է թեման փակել ու անցնել, քանի որ թեմայի շուրջ ցանկացած դիրքորոշում գլորելու է համակարգային դարձած խոշտանգումների ու ոստիկանական բռնությունների թեմայի ձնագնդիկն ու հանրային նոր դիալոգի առիթ է դառնալու: Սպասվող ընտրությունների շեմին … Read more

Մենք Ֆրանսիայում Ադրբեջանի ազդեցությունը զրոյի ենք հասցրել. Մուրադ Փափազյան

Շնորհավորում ենք խորհրդարանի անդամներին ադրբեջանական բանտերում պահվող պատանդների ազատ արձակման օգտին բանաձևի վերաբերյալ նրանց միաձայն քվեարկության կապակցությամբ։ Ազգային ժողովը միաձայն քվեարկեց Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման օգտին։ Մենք Ֆրանսիայում Ադրբեջանի ազդեցությունը զրոյի ենք հասցրել։ Bravo aux députés d’avoir voté à l’unanimité une résolution en faveur de la libération des otages détenus dans les prisons … Read more

Ավտոմեքենան գողացած երիտասարդը հայտնաբերվել է

Հունվարի 31-ի գիշերը՝ ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ոստան գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտ կայանված իր «Կիա» մակնիշի մեքենան: Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ուրցաձոր գյուղի բնակչի մեքենան գողացել են՝ օգտվելով շարժիչը գործարկված և դռները … Read more

Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Աբու Դաբիում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, այս մասին հայտնում է Փաշինյանի  մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ։ Փետրվարի 4-ին Փաշինյանն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը: Բանակցություններին մասնակցել են հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը իսկ ադրբեջանական … Read more

2025 թվականին պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերի

Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում, 2025 թվականին պետության (համայնքի) սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության (համայնքի) փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 176 միլիոն 868 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին … Read more

Օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում քննարկվել, դրական եզրակացության է արժանացել և առաջիկա լիագումար նիստերի օրակարգ է ներառվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ … Read more

Օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում քննարկվել, դրական եզրակացության է արժանացել և առաջիկա լիագումար նիստերի օրակարգ է ներառվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ … Read more

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը

Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և այդ համատեքստում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԲ մասնակցության համար: Կարևորվել է նաև ԵՆԲ համագործակցությունը տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրերի և հատկապես մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանում, որը նպաստում է երկրում ԵՄ լավագույն փորձի և բիզնես մշակույթի ներդրմանը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵՄ … Read more

Արմաշ գյուղի 50-ամյա բնակչի տանը զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմաշ գյուղի 50-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում:Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 50-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի ողորկափող հրացան:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ Ծանուցում. Ենթադրյալ … Read more