Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Աբու Դաբիում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, այս մասին հայտնում է Փաշինյանի  մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ։ Փետրվարի 4-ին Փաշինյանն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը:

Բանակցություններին մասնակցել են հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը իսկ ադրբեջանական կողմից Շահին Մուստաֆաևը, Ջեյհուն Բայրամովը, Հիքմեթ Հաջիևը և Էլչին Ամիրբեկովը:

Բանակցություններն ավարտվել է։ Հանդիպման պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել։

Leave a Comment