Թրամփը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալ Խաղաղության խորհրդին, որպես հիմնադիր անդամ

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ «Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- նշել է Բաղդասարյանը: Նշենք, որ ստեղծվել է Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Գազայի հատվածում խաղաղությունը վերահսկելու … Read more

Իրանում ցույցերը դադարել են, կարգուկանոնը վերականգնված է

Իրանում ցույցերը դադարել են։ Իշխանությունները լիովին վերականգնել են կարգուկանոնը երկրում։ Այս մասին հայտարարել է Իրանի իրավապահպանության ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ-Ռեզա Ռադանը։ «Վճռական միջոցառումներին մեր քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև զինված ուժերի, անվտանգության և իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ երկրի քաղաքներում լիովին վերականգնվել են անվտանգությունն ու կարգուկանոնը»,- նշել է նա։ Վերջինս հայտնել է նաև, որ անկարգություններին մասնակցած … Read more

«Լրատվամիջոցի տեղեկությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ ՊՆ-ն հերքել է 3 նյութում ներկայացված տեղեկությունները

Պաշտպանության նախարարությունը անդրադարձել է մամուլում տարածված որոշ տեղեկությունների և հերքել դրանք։ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է,- ««Հրապարակ» օրաթերթում այսօր միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղվել: 1-ին կեղծիքն այն է, թե իբր «ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, և հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան»: … Read more

Կոտայքի պարեկներն արձանագրել են 291 իրավախախտում

Հանրության անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը Չարենցավան քաղաքում էր։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրահանգավորումից հետո Կոտայքի մարզի պարեկներն անցան ծառայության։Հունվարի 13-ից 18-ը Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Չարենցավանում իրականցրած ուժեղացված ծառայության ընթացքում հանցագործություն կատարելու կասկածանքով Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխել … Read more

ՃԵԿ խախտման դեպքում օտարերկրացին կարող է տուգանքը վճարել սահմանին կամ վերադարձի ժամանակ հնարավորություն կունենա մուտք գործել ՀՀ տարածք միայն տուգանքը մարելուց հետո

Հունվարի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են քննարկվել, այդ թվում նաև «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։ Այն ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նախագծի համաձայն՝ եթե … Read more

Զեղծարարների կողմից հաճախ մեր քաղաքացիներին ուղարկվում է այս լուսանկարը․ Կիբեռոստիկանություն

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Զեղծարարների կողմից հաճախ մեր քաղաքացիներին ուղարկվում է այս լուսանկարը, նրանք ներկայանում են Կենտրոնական Բանկի աշխատակից և պարտադրում են իրենց բանկային հաշիվներից հանել ամբողջ գումարը և ուղարկել արտասահամանյան այլ հաշիվներին»։

Փաշինյանն ու Ալիևն արժանացել են «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի

Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը միջազգային մակարդակով գնահատում է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը. ասված է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում։ «Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն … Read more

Ինչո՞ւ է Փաշինյանն արժանացել «Զայեդ»-ի մրցանակը. Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը

Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ»-ի մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը միջազգային մակարդակով գնահատում է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը։ Այս մասին գրել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն … Read more

ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին

ՆԳՆ Կիբեռոստիկանությունը կրկին զգուշացնում է. «Իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարներին։ Զանգահարեք ոստիկանություն, ճշտեք տեղեկատվությունը և ի վերջո հարցրեք ինքներդ Ձեզ՝ ինչու պետք է իմ գումարը, հեռախոսով անծանոթ անձի պահանջով, ուղարկեմ այլ հաշվեհամարի»։

Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, փետրվարի 16-19-ը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, փետրվարի 16-19-ին։ Այս մասին 24News-ին հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսվում է կազմակերպել Հայաստանից դուրս։ «Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է … Read more