Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- նշել է Բաղդասարյանը:
Նշենք, որ ստեղծվել է Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Գազայի հատվածում խաղաղությունը վերահսկելու համար, բայց այն կարող է մրցակից լինել ՄԱԿ-ին: