Իրանում ցույցերը դադարել են։ Իշխանությունները լիովին վերականգնել են կարգուկանոնը երկրում։ Այս մասին հայտարարել է Իրանի իրավապահպանության ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ-Ռեզա Ռադանը։
«Վճռական միջոցառումներին մեր քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև զինված ուժերի, անվտանգության և իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ երկրի քաղաքներում լիովին վերականգնվել են անվտանգությունն ու կարգուկանոնը»,- նշել է նա։ Վերջինս հայտնել է նաև, որ անկարգություններին մասնակցած բոլոր անձանց բացահայտմանն ու ձերբակալմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
Իրանի ազգային արժույթի արժեզրկումը պատճառ դարձավ 2025 թվականի դեկտեմբերի վերջին ցույցերի սկցմանը, որոնք սակայն հետագայում վերաճել էին անկարգությունների և իշխանությունների դեմ բողոքի ցույցերի։ Այս իրադարձությունների հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ։