Վահագն Վերմիշյանի գործը նախադեպային էր, ներկայացվել էին ՀՀ-ից դուրս գտնվող մի շարք ապացույցներ․ Արմեն Մելքումյան

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում քննված՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի և նրա ընտանիքի անդամների` ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ՀՀ դատախազությունը հրաժարվել է շուրջ 352 միլիոն արժողությամբ գույքի բռնագանձման հայցապահանջից՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի որոշումը, որի հիման վրա հակակոռուպցիոն դատարանը կառճել է գործի վարույթը։ Այս գործի ներկյացուցչությունը Հակակոռուպցիոն դատարանում իրականացրել … Read more

Հունվարի 27-ը կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ. զոհված զինվորի եղբայր

Շատերն են տարակուսած հարցնում, թե ինչո՞ւ հենց «հունվարի 27-ը» և ո՛չ թե «Սեպտեմբերի 27-ը» կամ գոնե «Նոյեմբերի 8-ը»։ Պատճառը ինչքան էլ որ տարօրինակ հնչի, հենց այն է, որպեսզի այն չասոցացվի Արցախի հետ, պայքարի հետ, ազատագրական տարեգրության հետ։ Հունվարի 27-ը` որպես նշանակալից օր, կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ։ … Read more

Տեսանյութ. ԵԽԽՎ զեկույցում Հայաստանի քաղբանտարկյալների մասին ոչինչ չկա. Մամիջանյան

ԵԽԽՎ-ն ընդունել է անընդունելի, խայտառակ բանաձև. Ստրասբուրգից հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Բանաձևում տեղ չեն գտել Հայաստանի քաղբանտարկյալների մասին փաստերը։ Մամիջանյանը հայտում է, որ զեկույցում նշված է՝ պետությունը հարձակվել է եկեղեցու վրա։ Անգամ հաշվի առնելով եվրոպացիների լոյալությունը Փաշինյանի նկատմամբ՝ նշվում է, որ ընտրությունների ժամանակ պետք է բացառվի պետական ռեսուրսի կիրառումը։ Անհրաժեշտ … Read more

10 քաղաքացի հոսպիտալացվել է շղթայական ավտովթարի հետևանքով

Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ Անահիտ Ավանեսյանը։ «10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում.հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 … Read more

Ամեն օր պետք է հիշատակենք զոհված տղաների հիշատակը, ովքեր իրենց ամենաթանկն են նվիրել հայրենիքին՝ իրենց կյանքը. Տեր Հովհաննես

Կապ չունի, թե շաբաթվա, ամսվա որ օրն է։ Մենք ամեն օր պետք է հիշատակենք զոհված տղաների հիշատակը, ովքեր իրենց ամենաթանկն են նվիրել հայրենիքին՝ իրենց կյանքը,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դադիվանքի նախկին վանահայր, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հայր  Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Տեր Հովհաննեսը նաև նշեց. «Ոմանք  ասում են հունվարի … Read more

Դա իրենց խնդիրն է. երևի բարդույթներ ունեն. Վանեցյանը՝ «Արցախի կանչի»-ի մոտ իշխանությունների կողմից ծաղիկներ չխոնարհելու մասին.

Լրագրողներն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ ըստ նրա՝ ինչո՞ւ ՀՀ ղեկավարությունը չմոտեցավ և ծաղիկներ չխոնարհեց նաև 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ։ Ի պատասխան՝ Վանեցյանը նշեց.նման բան չի նկատել։«Դա իրենց խնդիրն է, երևի բարդույթներ ունեն»։ Հատկանշական է, որ հուշակոթողը կանգնեցվել է Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ … Read more

Փաշինյանը ծայրից ծայր սուտասան է. եթե Արցախը հայկական չէր, էս տղերքը խի՞ պառկեցին, թող ասեր՝ պատերազմ չենք անում. զոհվածի եղբայր

Ես ցույց անող չեմ, բայց մի բան կարող եմ ասել՝ Փաշինյանը ծայրից ծայր սուտասան է, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց զոհվածի պատերազմում զոհված Կարեն Նիկողոսյանի եղբայրը՝ Գոռ Նիկողոսյանը։ «Եթե Արցախը Հայաստան չէր, ինչի՞ էր ասում՝ Հայաստան է, կամ եթե Արցախը հայկական չէր, էս տղերքը խի՞ պառկեցին, թող ասեր՝ պատերազմ չենք անում, ձեր հողերն էլ … Read more

Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը շարունակում է մնալ ԲԴԽ օրակարգում

ԲԴԽ-ում շարունակվում են Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով դատական նիստերը։ Հերթական նիստը անցկացվեց հունվարի 26-ին։ Նիստի մեկնարկին փաստաբան Զորայր Հարությունյանը չորս էջից բաղկացած միջնորդությոուն ներկայացրեց, որը կապված է խորհրդի անդամ  Երանուհի Թումանյանցին բացարկ հայտնելու հետ։ Միջնորդության հիմքում դրվել է նախորդ նիստին Երանուհի Թումանյանցի հայտարարությունը՝ քննարկվող հարցին իր մասնակցության … Read more

Եկել էի խոչընդոտեի, որ իմ տղայի շիրիմին կոնկրետ չմոտենար. չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը. զոհվածի հայր

44-օրյա պատերազմի զոհ Հարություն Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանն այսօր  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց՝ առավոտյան ժամը 06։00-ից այնտեղ է, որպեսզի հանկարծ թույլ չտա՝ Նիկոլ Փաշինյանն այցելի և ծաղիկներ խոնարհի իր որդու շիրիմին։ «Եկել էի խոչընդոտեի, որ իմ տղայի շիրիմին կոնկրետ չմոտենար։ Ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը, որովհետև այս տղերքն ուրիշ գաղափարի … Read more

Եթե իմ դուստրը կամ քույրը ցանկություն հայտնի ծառայելու, ես միանշանակ կողջունեմ. Արման Սարգսյան

Եթե դուք հիշում եք՝ այդ օրենքի նախագիծը և ընդունված օրենքը կոչվում էր կամավոր-պարտադիր, որի շուրջ քննարկումներ ծավալվեցին, թե ինչ է նշանակում պարտադիր, եթե կա կամավոր: Եթե իմ դուստրը կամ քույրը ցանկություն հայտնի ծառայելու, ես միանշանակ կողջունեմ: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի՝ … Read more