Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ Անահիտ Ավանեսյանը։
«10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում.հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:
Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տ երեխաների դեպքում` օգտագործեք car seat»,- գրել է նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին 15 տրանսպորտային միջոց է բախվել. կան տուժածներ։