Սկանդալային փաստաթուղթ․ Փաշինյանը «հույժ գաղտնի» որոշմամբ շուրջ 3 միլիարդ է բաժանել. նախարարն ստացել է 14 տարվա թոշակի չափ փող

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ «հույժ գաղտնի» փաստաթուղթ, որը ընտրություններից առաջ թաքցվում է հանրությունից։ Փաստաթուղթ, որը որևէ կապ չունի պետության անվտանգության հետ, սակայն դրա 8-րդ կետում նշվում է «հույժ գաղտնի»։ Խոսքը պետական բյուջեի խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամի դուրսգրման մասին է, որը մեկ ստորագրությամբ ուղղվել է իշխանական վերնախավին, որպես պարգևատրում, … Read more

Իրանում ցույցերի ժամանակ զոհվածների թիվը կարող է հասնել 20. 000-ի. Փահլավին հանդիպել է Վիտկոֆի հետ

CBS News-ի տվյալներով՝ Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 12.000 մարդ։ Հղում անելով սեփական աղբյուրներին՝ հեռուստաալիքը հաղորդում է, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 20.000-ի։ «Հունվարի 13-ին Իրանից արտահոսած տեղեկատվությունը ենթադրում է, որ Իրանի իշխանությունների և անվտանգության ուժերի կողմից երկու շաբաթից ավելի տևած հակակառավարական բողոքի ցույցերը ճնշելուն ուղղված գործողությունները, հավանաբար, … Read more

Կենտրոնականի համայնքային ոստիկանները բացահայտեցին «Շևրոլեից» կատարված գողությունը

Մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում կայանված ավտոմեքենայից գողությունը կատարվել էր անցած տարվա դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան։ Հանել-տարել էին «Շևրոլեի» թափարգելի նիկելապատ դետալը, սակայն այս մասին մեքենայատերը չէր հայտնել իրավապահներին։ Գողության վերաբերյալ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացան օպերատիվ միջոցներով, և Համայնային ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ անցան գործի։Հանցագործության բացահայտմանը նպաստեց նաև համացանցում տարածված տեսանյութը, որի … Read more

Իրանի փլուզումը անխուսափելիորեն կհանգեցնի հայկական պետականության նկատմամբ սպառնալիքների կտրուկ աճի. Արման Աբովյան

ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հարվածել Իրանին, ինչը կարող է էականորեն իրավիճակ փոխել իրանական քաղաքների փողոցներում։ Ճնշումը իրանական իշխանությունների ուղղությամբ ուղղակի ահավոր է։ Խոսքը մի գործընթացի մասին է, որը պատմականորեն կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի լայնածավալ ապակայունացման՝ Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս։ Հայաստանի համար նման սցենարի հետևանքները կլինեն ոչ թե պարզապես ցավոտ, այլ՝ … Read more

Ժողովների ընթացքում երբևէ որևէ քաղաքական, առավել ևս ընտրություններին վերաբերող հարց չի քննարկվել, ինչը կարող է վկայել հենց Գևորգ Սրբազանը. Տեր Նշան

Տեր Նշան քահանա Պանֆյորովը հակադարձել է Փաշինյանի նախաձեռնած եկեղեցական «բարենորոգմանը» միացածներին՝ ընդգծելով՝ ցավալի է, որ նրանց բերանով կեղծիք է տարածվում. «Տեր Բարդուղիմեոսը երեկ իր հարցազրույցում հայտարարեց, որ ձևավորվել է քահանաների խումբ, որի նպատակն է եղել պատրաստվել 2026 թվականի ընտրություններին և այնպես անել, որ Նիկոլը չընտրվի։ Նախ՝ քահանայից այդ հավաքի վերաբերյալ ժամանակին մեղադրանքներ հնչեցին, թե իբր … Read more

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Ռումանիայի թեմ

Ռումանիայի Հայոց թեմի քահանայից դասի հայտարարությունը․ Մենք` ներքոստորագրյալներս, որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին, աղոթում ենք Հայոց Եկեղեցու անսասանության և մեր ժողովրդի միասնականության … Read more

Մեզ անհայտ Վլադիմիրը. Հայկ Դեմոյան

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Մեզ անհայտ Վլադիմիրը Մի շարք ծանր քրեորեն պատժելի հանցագործությունների կատարման մեջ կասկածվող Վլադիմիր Վարդանյանն այսօր որոշել է պատասխանել Վլադիմիր Սոլովյովին, այն էլ ռուսերենով` համեմված գրական-գեղարվեստական երեկոյի ժանրին հարիր մեջբերումներով: Վլադիմիրը այն նույն Վլադիմիրն է, ով հանդիսանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, ոչ մի անգամ ջանք չի գործադրել, … Read more

Ազդեցության լաբորատորիան Սյունիքում. ո՞վ է «անկախ» GorisLAB-ի թիկունքում. Кавказарь

Հայաստանի սահմանամերձ, ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում՝ Սյունիքում, տեղի համայնքի զարգացման ցուցանակի տակ գործում է մի կառույց, որի գործունեությունը և օրակարգը ուղղակիորեն ֆինանսավորվում է արտասահմանից: GorisLAB-ը «փափուկ ուժով» կառավարման դասական նախագիծ է, որը Հայաստանում ձևավորում է Արևմուտքին հավատարիմ կադրեր և առաջ մղում նրա համար անհրաժեշտ պատումներ: Կազմակերպությունը պաշտոնապես զբաղվում է քաղաքացիական լուսավորությամբ, լրագրությամբ և հասարակական հսկողությամբ, … Read more

Որտե՞ղ են «Իրական Հայաստան» նախագծի արմատները. Սեմյոն Բաղդասարով

Փաշինյանը վերականգնել է թուրքական հատուկ ծառայությունների հին նախագիծը և մատուցել այն որպես իրենը: 2025 թ. սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձում հռչակեց երկրի նոր գաղափարախոսությունը՝ «իրական Հայաստանը» Հայկական ԽՍՀ- ի սահմաններով:  Դրա բովանդակությունն այն է, որ ժողովուրդը հոգնել մշտական պայքարից, ուստի պետությունը պետք է  մտածի միայն բնակչության մարմնական բնազդների բավարարման մասին: Այսինքն՝ անվտանգության, սննդի և վերարտադրության:  Ամեն տեսակ «հիմարությունները», ինչպիսիք են պատմական հիշողությունը, հոգևոր արժեքները և ազգային ավանդույթները, պետք է ուղղակի մոռանալ: Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հայեցակարգը բաղկացած է 14 կետից: Դրանք բովանդակում են մի շարք վիճելի պնդումներ, օրինակ՝ 1-ին կետը. «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»: Բայց, օրինակ, Երրորդ Ռեյխի ժամանակվա գերմանացի հակաֆաշիստների համար հայրենիքը բնավ էլ չէր նույնանում պետության հետ: Էլի մի շարք բացահայտ անհեթեթություններ, օրինակ՝ «ժողովուրդը … հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն»:  Դրան հազիվ թե համաձայնեն հրեաները, որոնք իրենց մեկ ժողովուրդ են համարում, բայց ապրում են տարբեր երկրներում և ուրիշ քաղաքացիություն ունեն: Առկա են ինչ-որ անհասկանալի, մշուշոտ ու վերամբարձ կարգախոսներ: Այսպես. «Մարդը բարձրագույն արժեք է», « Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց»,  «Հարստացիր և հարստացրու» և այլն: Ընդհանուր առմամբ բավական անհասկանալի տեքստ է: Այս ամբողջ դեմագոգիայից միայն մի բան է հասկանալի դառնում, որ հայեցակարգի հեղինակներն անհրաժեշտ են համարում շուտափույթ ընդունել Հայաստանի նոր սահմանադրություն (ինչպես արդեն գիտենք, դա նշանակում է վերջնական հրաժարում Ղարաբաղից): Մենք խնդրել ենք «Իրական Հայաստան» նախագծի մասին իր կարծիքը հայտնել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովին: – Նախագիծը, որ Փաշինյանը անվանում է «Իրական Հայաստան», իրականում իրենը չէ,- վստահ է փորձագետը:- Ես խորությամբ … Read more

Մի շարք հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով Ագարակի սահմանային վերահսկողության բաժանմունքի ծառայողների հետ, սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Մեղրիի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 49-ամյա մի տղամարդու:Նա 2024 թվականի դեկտեմբերի 1-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության, խարդախության, փաստաթղթեր կեղծելու և կաշառքի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։