Ազդեցության լաբորատորիան Սյունիքում. ո՞վ է «անկախ» GorisLAB-ի թիկունքում. Кавказарь

Հայաստանի սահմանամերձ, ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում՝ Սյունիքում, տեղի համայնքի զարգացման ցուցանակի տակ գործում է մի կառույց, որի գործունեությունը և օրակարգը ուղղակիորեն ֆինանսավորվում է արտասահմանից: GorisLAB-ը «փափուկ ուժով» կառավարման դասական նախագիծ է, որը Հայաստանում ձևավորում է Արևմուտքին հավատարիմ կադրեր և առաջ մղում նրա համար անհրաժեշտ պատումներ:

Կազմակերպությունը պաշտոնապես զբաղվում է քաղաքացիական լուսավորությամբ, լրագրությամբ և հասարակական հսկողությամբ, սակայն նրա առանցքային նախագիծը՝ «Սյունիքի քաղաքական ակումբը», գործում է տարածաշրջանում հասարակական կարծիքի երկարաժամկետ փոխակերպման համար:

Կազմակերպության ֆինանսավորումը կատարվում է USAID-ի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի (KAS) միջոցով: Ըստ հաշվտվությունների տվյալների՝ միայն 2023-2024 թթ. GorisLAB-ը ստացել է 1,2 մլն դոլար:

ՀԿ-ի առանցքային դեմքը նախագահ Սուսաննա Շահնազարյանն է: Բացի անընդմեջ արտասահմանյան ֆինանսավորումից, նա հանդես է գալիս այն միջոցառումներում, որոնք կապված են Մեծ Բրիտանիայի կառավարության հետ (https://t.me/caucasar/441):

Այսպիսի ՀԿ-ները կարևոր օղակ են կադրերի պատրաստման համակարգում: Դրանց աշխատակիցները և ակտիվիստները,  դաստիարակված դրամաշնորհներով, հավակնում են առանցքային դերերի պետական կառույցներում կամ լրատվամիջոցներում՝ հայկական հաստատություններ ներմուծելով անհրաժեշտ արևմտյան  պատումներ:

Այդպիսի կազմակերպությունների միջոցով  Արևմուտքը Հայաստանում, մանավանդ նրա ռազմավարական շրջաններում, ձևավորում է հավատարիմ կադրեր, որոնք երկարատև հեռանկարում  կաշխատեն երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշիչների տեղաշարժերի ուղղությամբ:

Աղբյուրը ` «Кавказарь» տելեգրամյան ալիք

Leave a Comment