Կայք գյուղում հայտնաբերել և ձերբակալել են սպանության փորձ կատարած տղամարդուն

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Կայք գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդու։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Նա 2025 թվականի սեպտեմբերի 2-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր գողության փորձի, սպանության փորձի, պետական սահմանն ապօրինի հատելու, կողոպուտի փորձի, ապօրինի … Read more

42-ամյա ձերբակալվել է լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց պահելու համար

Դեկտեմբերի 29-ի երեկոյան՝ ուժեղացված ծառայության շրջանակում, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երևանի գնդի պարեկների և Ոստիկանության գվարդիայի առաջին գնդի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել, զենք, զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով Արաբկիրի բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի 42-ամյա մի բնակիչ։ Տղամարդու … Read more

Բնակարանային գողություններ կատարած 40-ամյա և 49-ամյա տղամարդիկ կալանավորվել են

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 2 բնակիչ տարբեր վարչական շրջաններում և մարզերում կատարում են բնակարանային գողություններ։ Գողության դեպքերի վերաբերյալ ոստիկանություն հաղորդումներ էին ներկայացրել նաև Կոտայքի մարզի բնակիչներ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հաղորդում … Read more

Անահիտ Մանասյանը ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություններ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2026 թվականի աշխատանքային տարին մեկնարկել է բարձր պատասխանատվության զգացումով, նոր մոտեցումներով և առավել մեծ ինտենսիվությամբ գործունեություն ծավալելու հանձնառությամբ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություններ։ Քննարկվել են տարվա ընթացքում աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը, առաջնահերթություններին … Read more

Դրսևորեք զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։ Ձեռնպահ մնացե՛ք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից … Read more

Նոր հարսանեկան կադրեր․ Գոռ Եփրեմյանը ծնողների հետ լուսանկար է հրապարակել

Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը տարեվերջին ամուսնացան ու վերջապես դադարեցին ամենատարբեր խոսակցություններն ու քննարկումները նրանց հարսանիքի վերաբերյալ։ Զույգը հարսանիքը կազմակերպել էր ԱՄՆ-ում՝ հարազատների ու ընկերների շրջապատում։ Հարսանիքից շաբաթներ անց էլ Գոռն ու Էլենը շարունակում են իրենց համա կարևոր այդ օրվանից կադրերով կիսվել։ Այս անգամ էլ Գոռը հարսանիքի օրվանից նոր լուսանկար է հրապարակել՝ ծնողների հետ համատեղ։

Իրազեկում. 2026 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման վերաբերյալ

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների. Մայր Աթոռ

Երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։ ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։ բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ … Read more

Բաց նամակ ԱՄՆ Արևմտյան Թեմի Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին

Գուցե Դուք ժողովրդի հարաբերական լռությունը շփոթել եք ընդունման և հանդուրժողականության հետ։ Եկեղեցու դեմ Արցախի կործանողի հետ միավորվելով՝ դուք ուղղակիորեն խախտում եք Եկեղեցու յուրաքանչյուր իրավական և բարոյական օրենք։ Դուք ընտրել եք կանգնել այն մարդու կողքին, ով հայտարարեց Արցախը Ադրբեջանի մաս։ Այդպիսով դուք ձեր աջակցությունն ու ընդունումն եք տվել Արցախի հարյուրավոր հայկական եկեղեցիների և վանքերի հանձնմանը։ Դուք … Read more

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցումը կգործի բոլորովին նոր էլեկտրոնային համակարգով

Այսօրվանից Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցումը գործում է բոլորովին նոր էլեկտրոնային համակարգով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի ֆեյսբուքյան էջից։ Նոր հարթակը մշակվել է քաղաքացիների համար ծառայություններից օգտվելն ավելի արագ, պարզ և հարմար դարձնելու նպատակով և այն ապահովում է՝  պարզեցված և հասկանալի նավիգացիա,  ավելի հարմար օգտագործում նաև բջջային սարքերից,  ծառայության դիմումի/հայտի ընթացքի … Read more