Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները. Միքայել Սրբազանի ուղերձը

2 տարվա ազատազրկման դատապարտված Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով ուղերձ է հղել. Նախ և առաջ՝ Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ Ձեզ և մեզ մեծ աւետիս Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և … Read more

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք օրենքներ և օրենքներում կատարված լրացումներ և փոփոխություններ։ Iravaban.net-ը ներկայացնում է ուժի մեջ մտած փոփոխությունները։ 1․Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս: Օրենքի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Ծառայության ժամկետի կրճատումը չի … Read more

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը. «Նախ և առաջ՝ Քրիստոս ծնաւ և յայտնեցաւՁեզ և մեզ մեծ աւետիս Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգով:   Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ … Read more

Ի՞նչ անուն տալ Փաշինյանի և ազգուրաց տիրադավների մասնակցությամբ կերտվող աղանդավորական հերձվածին

Մոտենում է այն պահը, երբ հասարակությունը ստիպված է լինելու անուն տալ Փաշինյանի նախաձեռնությամբ և անձնական ղեկավարությամբ, ինչպես նաև մի խումբ ազգուրաց տիրադավների շահադիտական մասնակցությամբ կերտվող աղանդավորական հերձվածին։ Քանի որ խոսքը ոչ թե հավատքի, այլ քաղաքական պատվերի մասին է, ստորև առաջարկում եմ այդ նորաստեղծ «եկեղեցու» 18 հնարավոր անուն, որոնցից ամենահարմարն ու դիպուկը, ինչպես միշտ, շուտով կընտրի … Read more

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի որդին հուզիչ ելույթով աջակցել է հորը

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի որդին՝ Գուերրա Մադուրոն, հրապարակային հայտարարություն է արել տեղական խորհրդարանում՝ ԱՄՆ իշխանությունների կողմից հոր առևանգումից հետո։Այս մասին հունվարի 6-ին հայտնել է Daily Mail-ը։ «Հայրիկ, դու մեզ բոլորիս այս ընտանիքում ուժեղ դարձրիր։ Ահա մենք՝ կատարելով մեր պարտականությունը մինչև քո վերադարձը։ Հայրենիքը լավ ձեռքերում է, հայրիկ։ Եվ շուտով մենք կգրկախառնվենք միմյանց այստեղ՝ Վենեսուելայում», … Read more

«Բեմը ինձ բուժեց վերջնական․ վիրահատությունն այստեղի բժիշկներն են արել»․ Հրանտ Թոխատյանը՝ հիվանդության բուժման ընթացքի ու ապաքինման մասին

Տարիներ առաջ հայտնի դարձավ, որ Հրանտ Թոխատյանի մոտ որոշակի առողջական խնդիրներ են առաջացել։ Բուժման նպատակով արտիստը մեկնել էր ԱՄՆ։ Օրերս, խոսելով բուժման ընթացքի ու հետագա ապաքինման մասին, Թոխատյանը նշել էր․ «Բեմը ինձ բուժեց վերջնական։ Փա՛ռք այն բժիշկներին, որոնք իմ կողքին էին, իմ մեջքին կանգնած էին, ինձնով զբաղվում էին, թե՛ այստեղ, թե՛ ԱՄՆ-ում, որովհետև այն վիճակն … Read more

Մենք մեր եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Մենք մեր եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին: Մենք այսօր արձանագրում ենք, որ այս հանգրվանից մեզ պետք է նորոգվել: Մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ սուրբ եկեղեցին ոմանք փորձ են անում` որպես հենման կետ, ՀՀ-ի դեմ գործելու համար: Շատ են ասում՝ թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ, … Read more

«Մեր առավոտը էդքան էլ բարի չէր»․ Լուսինե Թովմասյանի որդուն հիվանդանոց են տարել․ ինչ է պատահել

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը ամանորյա տոներն ընտանքիի հետ միասին անցկացնում է Գառնու իրենց ամառանոցում։ Վերջին օրերի նրա հրապարակումները ընտանեկան, տոնական բնույթի են։ Այսօր, սակայն, Լուսինեն հետևորդներին հայտնել է, որ որդուն՝ Ալեքին, հիվանդանոց են տարել։ «Մեր առավոտը էդքան էլ բարի չէր։ Պարզվեց, երբ երեխան նասկիներով ամբողջ օրը տանն է քայլում, վազում ու խաղում, ոտքի տակի փափուկ … Read more

Փաշինյանը ուխտերթ բառի փոխարեն գրել է ուղտերթ, հետո սխալն ուղղել

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 6–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ «ուխտերթ» բառի փոխարեն գրել է «ուղտերթ»։ Երևի հասկանալով, որ ուղղագրական կոպիտ սխալ է արել, գրածն ուղղել է՝ ուղտերթը դարձրել ուխտերթ։ Նա գրել է.«Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ուխտերթ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի»։

Թրամփի պահանջների ցանկը Վենեսուելայի նոր առաջնորդից

Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդը ձեռնարկի մի քանի ամերիկամետ գործողություններ, որոնք նրա նախորդը մերժել էր, եթե ցանկանում է խուսափել նմանատիպ ճակատագրից։ Այս մասին հաղորդում է Politico թերթը։ ԱՄՆ պաշտոնյաները Դելսի Ռոդրիգեսին ասել են, որ ցանկանում են նրանից տեսնել առնվազն երեք քայլ՝ թմրանյութերի հոսքի դեմ պայքար, Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների կամ ցանցերի իրանցի, … Read more