Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդը ձեռնարկի մի քանի ամերիկամետ գործողություններ, որոնք նրա նախորդը մերժել էր, եթե ցանկանում է խուսափել նմանատիպ ճակատագրից։ Այս մասին հաղորդում է Politico թերթը։
ԱՄՆ պաշտոնյաները Դելսի Ռոդրիգեսին ասել են, որ ցանկանում են նրանից տեսնել առնվազն երեք քայլ՝ թմրանյութերի հոսքի դեմ պայքար, Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների կամ ցանցերի իրանցի, կուբացի և այլ գործակալների արտաքսում, և ԱՄՆ հակառակորդներին նավթի վաճառքի դադարեցում: