Էջմիածնից դուրս՝ որտե՞ղ են անց կացվել Եպիսկոպոսաց ժողովներ. պատմական փաստեր

Եպիսկոպոսաց ժողովներն՝ Էջմիածնից դուրս. ներկայացնում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում եպիսկպոսաց ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող եւ շահարկող մեկնաբանություն անողներին առաջարկում եմ վերհիշել կամ ծանոթանալ ստորև ներկայցվող փաստագրությանը։ Պատմական իրողություն առաջին․ Էջմիածինը երբեք եպիսկոպոսաց ժողով գումարելու մենաշնորհ չի ունեցել Հայ Եկեղեցու առաջին համահայկական եկեղեցական ժողովը գումարվել է … Read more

Ներկայացվել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ներկայացրել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը։ Ըստ այդմ՝ ԶԻՆԱՊԱՀԸ 2026թ․ հունվարի 21-ից մեկնարկել է 2025թ․ համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունման գործընթացը։Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԶԻՆԱՊԱՀԸ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր դրոշմանիշային վճարների վերադարձի գործընթացը պարզեցնելու և ավտոմատացնելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ դիմումի մշակման համար անհրաժեշտ … Read more

60-ամյա տղամարդը համայնքային ոստիկաններին է հանձնել իր տանը ապօրինի պահվող ակոսափող հրացանը

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը ապօրինի հրազեն է պահում: Բացատրական աշխատանքի արդյունքում 60-ամյա տղամարդը իր տան տանիքից համայնքային ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ … Read more

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է վարչապետի ֆեյսբուքյան էջից։

Վարչապետի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին Սուրբ Էջմիածնից ուղղված հորդորներն ու հրավերները ցայսօր մնացել են անպատասխան. հայտարարություն

Հունվարի 21-ին Հայ Եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժման ինքնահռչակ համակարգող խորհրդի անունից տարածվեց հայտարարություն, որով հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույծներին համախորհուրդ տասը եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։ Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը … Read more

ՊԵԿ նախկին նախագահի տնային կալանքը վերացվել է 300մլն դրամ գրավի դիմաց

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, Հարությունյանը 300մլն դրամ գրավ է վճարել։Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից և նշում, որ առաջիկայում  հատուկ վերանայման բողոք են ներկայացնելու Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի  բացահայտել էր հանցավոր սխեմա, … Read more

Փորձում եք կլոունադա անել. պետծառայողներն, ըստ ձեզ, հաշվետու են, թե ինչի վրա են ծախսում. Սինանյանը՝ պարգևավճարների մասին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչպես է ծախսել իր ստացածխոշոր պարգևավճարը։ «Ի՞նչ հարց է, այսի՞նքն»,- արձագանքեց նա՝ ի պխատասխան լրագրողների դիտարկմանը, որ դա հանրային հաշվետվողականության պահանջ է, և քաղաքացիներն իրավունքն ունեն իմանալ, թե իրենց հարկերի հաշվին պարգևավճար ստացած պաշտոնյան ինչպես է ծախսում այդ գումարները։ «Հա, պետծառայողներն, ըստ … Read more

Կստեղծվեն պայմաններ Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար

Գործադիրն ընդունել է «ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը (Կապանի «Սյունիք» օդանավակայան) միջազգային օդանավակայան … Read more

Փորձում ենք իրավիճակը նաև պետական մարմնի պարզաբանումների համատեքստում քննարկել. ՄԻՊ-ը՝ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մուտքն ԱԺ արգելելու որոշման մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մուտքն ԱԺ արգելելու որոշմանը։ «Հստակ նշեմ, որ Ազգային ժողովում հավատարմագրման հետ կապված հարցերը մենք դեռևս նախորդ տարվանից մեր տարեկան հաղորդման շրջանակներում ներկայացրել ենք, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի դեպքը նկարագրելով։ Այս տարվա դեպքի հետ կապված էլ փորձում ենք հստակ իրավիճակը նայել և բացի դիմողի կողմից … Read more

54-ամյա տղամարդը կալանավորվել է թմրամիջոցների իրացման և մաքսանենգության համար․ հայտնաբերել են 4 հետախոզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Բուխարեստ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 54-ամյա մի տղամարդու: Նա 2021 թ․ հոկտեմբերի 1-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների իրացման և մաքսանենգության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։ *** Քրեական … Read more