150․000 դրամ կաշառք՝ ոչ սթափ վիճակում վարելու համար․ գործը դատարանում է

Հունվարի 30-ին Հակակոռուպցիոն դատարան գործ է ստացվել քաղաքացու կողմից պարեկային ծառայության աշխատողներին կաշառք տալու վերաբերյալ։ Գործը նույն օրը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Դեպքի հանգամանքները Հ․Պ․-ին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի հունվարի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության … Read more

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ ՊԵԿ նախագահը կարևորելով նիստում մաքսային բարեփոխումներին ուղղված քննարկումները՝ ընդգծել է, որ կայուն և շարունակական բարեփոխումների ապահովումը, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգի անշեղ բարելավումն այն  ուղին  է, որով պետք … Read more

2025թ. դեկտեմբեր ամսվա համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 14%

2025թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 23.4%: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. արդյունաբերություն՝ 38.6%, շինարարություն՝ 20.5%, ծառայություններ՝ 6.9%, առևտրի շրջանառություն՝ 3․2%։ 2025թ. դեկտեմբերին նախորդ տարվա … Read more

ՏԿԵ նախարարությունը 2025թ-ի ընթացքում կատարված աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից փաստացի ծախսել է 293.5 մլրդ դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարության կողմից 2025 թ.-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները և կատարված աշխատանքները։ Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին և ներկայացրել 2025 թվականին այդ ուղղությամբ կատարված … Read more

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացների քաղաքական, իրավական, ինստիտուցիոնալ, տեխնիկական, մարդու իրավունքների և անվտանգության ընդհանուր միջավայրը, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման հետ կապված ընթացիկ մարտահրավերներն ու բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Մտքեր … Read more

Որպեսզի Եպիսկոպոսաց ժողովն ամեն գնով տապալվի

Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելք։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆարմանյանը, որը ներկա է եղել Հովնան սրբազանի և Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հարցաքննությանը։ Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ առավոտից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն … Read more

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական վեճերի, կարգապահական խնդիրների կամ առանձին պաշտոնյաների վարքագծի շրջանակում։ Գործ ունենք համակարգային, հետևողական և նպատակային գործողությունների հետ, որոնք իրենց էությամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ են Եկեղեցուն՝ որպես ազգային, հոգևոր և ինստիտուցիոնալ ինքնություն կրող կառույցի։ Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ քրեական … Read more

Թեհրանում 2,5 միլիոն մարդու համար ապաստարաններ են պատրաստում

Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են պատրաստում քաղաքի 2,5 միլիոն բնակիչների համար, տեղեկացնում է Tasnim-ը: Նշվում է, որ Իրանի մայրաքաղաքի ճգնաժամային կառավարման կազմակերպության ղեկավար Ալի Նասիրին հայտնել է, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում ավելի քան 300 ստորգետնյա կառույցներում, ինչպիսիք են կայանատեղիները, և մետրոյի 82 կայարաններում: Ավելի վաղ Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար Ամիր Խաթամին Իրանի շուրջ ԱՄՆ ուժերի … Read more

Արման, հիշո՞ւմ ես, թե ինչ պատահեց 2017 թվականի օգոստոսի 1-ի գիշերը Մոսկվայում. Միկա Բադալյան

Արման (նախկինում Գեւորգ Եպիսկոպոս Սարոյան), հիշո՞ւմ ես, թե ինչ պատահեց 2017 թվականի օգոստոսի 1-ի գիշերը Մոսկվայում՝ Դոմոդեդովոյից վերադառնալիս։ Հիշո՞ւմ ես։ Կարծում ես՝ բոլորը մոռացե՞լ են այդ մասին։ Աղջիկը՝ շատ երիտասարդ, 25 տարով փոքր։ Մենք գիտենք նրա անունը։ Մենք գիտենք, թե դու ոնց տարար նրան մեկ այլ հիվանդանոց։ Մենք գիտենք, թե դու ոնց պարտակեցիր քո «կերած … Read more

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից. Մայր Աթոռ

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, … Read more