ՊՆ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պետին մեղադրանք է առաջադրվել ելքի ապրանքագրում «հետախույզի խողովակ»-ի մասին կեղծ տեղեկություններ մտցնելու համար

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի հունվարի 30-ին ստացվել և մակագրվել է Ա.Ա.-ի քրեական գործը: Գործը նույն օրը հանձնվել է դատավոր Գիվի Համլետ Հովհաննիսյանին և ստացել ՀԿԴ/0029/01/26 համարը: Նախաքննությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Մեղադրական եզրակացության համաձայն, Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ … Read more

Իսրայելի բանակը բարձրացնում է մարտական պատրաստվածությունը Իրանի շուրջ լարվածության ֆոնին

ՑԱՀԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Իրանի շուրջ լարվածության աճի ֆոնին դիմել է իսրայելական բանակի զինծառայողներին՝ հայտարարելով, որ բանակը բարձրացնում է իր մարտական պատրաստվածությունը։ Նրա խոսքով՝ ՑԱՀԱԼ-ը պետք է ամրապնդի պաշտպանական դիրքերը և պատրաստ լինի շարունակական հարձակողական գործողությունների բոլոր ռազմաճակատներում՝ բազմաճակատ պատերազմի հնարավոր սցենարի պայմաններում։ Այս մասին հաղորդում է Cursorinfo-ն։ Միևնույն ժամանակ Զամիրը վերջին … Read more

Ավեդիս Կարագուլյանին մեղադրանք է առաջադրվել Լյովա Սարգսյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և փողերի լվացմանը օժանդակելու համար

Հակակոռուպցիոն դատարանում 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ստացվել և մակագրվել է Ավեդիս Կարագուլյանի քրեական գործը: Գործը դեկտեմբերի 11-ին հանձնվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին: Նախաքննությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Մեղադրական եզրակացության համաձայն, Ավեդիս Կարագուլյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ … Read more

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների նկատմամբ իր միջազգային պարտավորություններին. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արդյո՞ք Ռուսաստանը իր ավանդական դաշնակիցներին՝ Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային և Իրանին, թողնում է Միացյալ Նահանգների ողորմածությանը» հարցին ի պատասխան՝ Արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ այս մոտեցումն անընդունելի է։ «Մենք արդյունավետորեն համագործակցում ենք Հայաստանի հետ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների … Read more

Արշակ սրբազանի  կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը ժամը 11.30–ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբաններից Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին կալանավորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։ Սրբազան Հորը կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։ Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել … Read more

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները

2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.5 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.8 անգամ։ Ընդհանուր դեպքերի գրեթե 80.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: Հայաստանի … Read more

Պուտինը պարգեւատրել է հայազգի դիվանագետին 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ուզբեկստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով, իսկ Կոստա-Ռիկայում ՌԴ դեսպան Յուրի Բեջանյանը՝ Բարեկամության շքանշանով։ Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Բացի այդ, Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Սերգեյ Վետրիկը պարգևատրվել է «Հայրենիքի առաջ ունեցած ծառայությունների համար» շքանշանի II աստիճանի

39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում՝ զենք և զինվորական այլ պարագաներ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մյասնիկյան գյուղի 39-ամյա բնակիչը թմրամիջոց և ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում՝ կարճեցված մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, հակագազեր և զինվորական այլ պարագաներ: Կազմված … Read more

Ճանապարհային իրադվիճակը Հանրապետությունում

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:Iravaban.net-ը տեղեկանում է Ճանապարհային դեպարտամենտից։ Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Սպիտակի, Ախուրյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը … Read more

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

Փետրվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով արդեն ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիում նա փետրվարի 4-ին  կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Աբու Դաբի է մեկնում նաև Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ մասնակցելու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։