Եթե համաձայնության չգանք Իրանի հետ, վատ կլինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ ամերիկյան մեծ նավեր են շարժվում դեպի Իրան: «Ես կցանկանայի համաձայնության գալ Իրանի հետ: Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ: Եթե համաձայնության հասնենք, դա շատ լավ կլինի, բայց եթե ոչ, ապա, հավանաբար, վատ բաներ տեղի կունենան»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ Օվալաձև աշխատասենյակում փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ։ Երբ … Read more

Միասնական սոցիալական ծառայությունը իրազեկում է փետրվար ամսվա կենսաթոշակների վերաբերյալ

2026 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է: Iravaban.net֊ը տեղեկանում է ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից։ Հիշեցնենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր առկա թերությունների կասկածի պատճառով

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱՌԳՈ-ՖԱՐՄ», «ԱՐՋԻՋԻ», «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ՀՈՎԱՐՏ 20», «ՖԱՐՄ ՍԻՍԱՐ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի փետրվարի 2-ին տրվել է շրջանառության դադարեցման (հետկանչի) կարգադրագիր։ Iravaban.net-ը տեղեկանում է Տեսչական մարմնից։ Հետկանչի կարգադրագիր է ներկյացվել «Վանկոմիցին, վանկոմիցին (վանկոմիցինի հիդրոքլորիդ) 1000մգ, կաթիլաներարկման լուծույթի կամ ներքին ընդունման լուծույթի դեղափոշի (1)» (արտադրող՝ «Ինտերֆարմա» ՍՊԸ, Ռուսաստանի Դաշնություն) դեղի՝ 020324 … Read more

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի գրառումը․ «Թրամփը շարունակում է նախապատրաստվել Իրանի դեմ նոր հարձակմանը, որն, ըստ նրա, լինելու է շատ ավելի ընդգրկուն, քան 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմը։ ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր է տեղափոխում Իսրայելի պաշտպանության համար՝ Իրանի հնարավոր պատասխան հարվածից պաշտպանվելու նպատակով։ Ամերիկյան նավատորմն ու ավիացիան կուտակվել են Իրանի սահմանների մոտ։ Տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները նախազգուշացվել են … Read more

Արշակ սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց. Արսեն Բաբայան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, այսօր՝ փետրվարի 3–ին, հրապարակվեց Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը. կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Այս մասին հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ միայն վերացվեց Արշակ սրբազանի քրոջ երեխաների ետ հանդիպման արգելքը։ Նախօրեին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացվել ավելի խստացնելու տեսակցությունների արգելքը։

23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք է բացահայտվել

Օրերս Ագարակ սահմանային անցման կետում` ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ  մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: … Read more

Իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Թեև Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը, սակայն սա այն ուղղությունն է, որտեղ իշխանության բլիցկրիգը ձախողվել է ու իշխանության նոր պլանավորումները մեկը մյուսի հետևից տապալվում են: Իշխանությունն իր պարտությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունի, հետ քաշվի ու սեփական քաղաքական կապիտալը … Read more

Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ։Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացքը, վերջերս մեկնարկած քաղաքական և անվտանգային հարցերով ռազմավարական երկխոսության օրակարգը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։ Կողմերը դրական են գնահատել երկկողմ … Read more

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան

Այսօրվա «ամեն ինչի ընդունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ։ Սա է ընտրության էությունը։ Այս պարզ բանը պետք է կարողանալ մարդկանց տեղ հասցնել։ Ներկա՝ «ամեն ինչի ընդունակների իշխանությունը» պետական ողջ համակարգը, բոլոր ինստիտուտները մեկ հոգով փոխարինելն է։ Մեկ հոգու՝ միայն իրեն հայտնի մոտիվացիայով կառավարելը։ «Ընդունակների իշխանությունը» լրիվ հակառակն է։ Պետության կառավարում՝ ինտիտուտների միջոցով, միանձնյա կառավարման … Read more