Մադլենա Մարգարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր հրաման է ստորագրել, որի համաձայն Մադլենա Մարգարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնում։ Iravaban.net-ը ավելի վաղ հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ նախագահին է առաջարկել Մադլենա Վահրամի Մարգարյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու … Read more

2024-ի համեմատ՝ 2025-ին ուսումնական հաստատություններում բռնությունների ու դրամահավաքների դեպքերն էական աճ չեն գրանցել. Կրթության տեսչական մարմնի ղեկավար

2026 թվականի համար առաջնահերթ է հոգեբանների, ուսուցչի օգնականի աշխատանքների դիտարկումը, որովհետրև ժամանակակից աշխարհում բուն ուսուցչի աշխատանքից բացի՝ անհրաժեշտ է նաև ամբողջ մանկավարժական աշխատակազմի պատշաճ աշխատանքը։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։ Ըստ նրա՝ ուսուցչի օգնականները պետք է իրականացնեն սովորողների ուսումնառության խնդիրների դիտարկում և համապատասխան վերլուծություն … Read more

Սուրեն Պապիկյանը ընդունել է Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:  Iravaban.net-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր … Read more

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կշարունակվեն, բայց Կիևը պատրաստ է դժվար փոխզիջումների. Կալլաս

Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների, քանի որ իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը. Օսլոյում ընթացող անվտանգության համաժողովում հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Մենք կցանկանայինք տեսնել որոշակի զիջումներ նաև Ռուսաստանից՝ ներառյալ  Ռուսաստանի ռազմական բյուջեի և զինված ուժերի, ինչպես նաև նրա միջուկային զենքի սահմանափակումները։ Ավելին, Ռուսաստանը պետք է … Read more

Վարչապետի մամուլի ծառայությունը հերքել է Երևանում կայանալիք ԼԳԲՏ շքերթի մասին լուրերը

Փաշինյանի մամուլի ծառայությունը հերքել է Երևանում կայանալիք ԼԳԲՏ շքերթի մասին լուրերը, որոնք տարածում են թուրքական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներԹուրք լրագրող Օկայ Դեպրեմը, ով նախկինում բազմիցս աչքի է ընկել մտացածին տեղեկատվության հրապարակմամբ, այս անգամ գրում է, որ Հայաստանի վարչապետը հավանություն է տվել 2026 թվականի ապրիլի 7-ին ԼԳԲՏ միջոցառման անցկացմանը: Նման հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, … Read more

Կրթության տեսչական մարմնինը 2025-ին ստացել է 195 դիմում-բողոք. ծանրակշիռ մասը վերաբերել է դպրոցներին. Վաղարշակ Մատիկյան

Կրթության տեսչական մարմինը 2025 թվականի ընթացքում իրականացրել է աշխատանքային գործունեության և տարեկան ստուգումների ծրագրերով նախատեսված բոլոր գործառույթները։ Մասնավորապես, դրանք եղել են 4 հիմնական ուղղությամբ՝ կանխարգելիչ-իրազեկման միջոցառումներ, վերահսկողական գործառույթներ, տեսչական մարմին կողմից կիրառվող գործիքակազմի լավարկման աշխատանքներ և օրենսդրական նախաձեռնությունների մեթոդաբանության լավարկում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ … Read more

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 7 ընկերներից 3-ը տիրադավ կդառնան

Սուրբ Էջմիածնի համայնապատկրին լուսանկարված 7 երիտասարդ հոգևորականները, որ նաև լավ ընկերներ էին,  50 տարի առաջ նույն ուղին էին ընտրել՝ ծառայել Մայր Աթոռին, նրա ուխտին հավատարիմ մնալ, ծառայել ժողովրդին, առաքելական հավատքին և, իհարկե, Մայր Աթոռի Աստվածօծյալ Հայրապետին։ Լուսանկարում ձախից առաջին հոգևորականն իր մարդկային և հոգևոր սկզբունքներին հավատարիմ մնալու համար 2 տարվա ազատազրկման  դատապարտված Միքայել Սրբազանն է՝ … Read more

Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն

2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից։ Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն: Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, … Read more

Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցը՝ ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և Նժդեհ Հովսեփյանի

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի։ Սամվել Շահրամանյանը 2025 թվականի սեպտեմբերին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Նժդեհ Հովսեփյանի։ Հայցով նա պահանջում էր պարտավորեցնել պատասխանողներին հերքել «Հայաստանի պատմություն» 9-րդ … Read more

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին: