Բաքվում կանխվել են ահաբեկչական գործողություններ․ Ադրբեջանը մեղադրում է Իրանի ԻՀՊԿ-ին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխել է ահաբեկչական գործողությունների նախապատրաստումն ու հետախուզական տեղեկատվության հավաքագրումը, որոնք իրականացվում էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից։
Ըստ հաղորդագրության՝ հնարավոր թիրախների թվում եղել են Բաքու–Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, լեռնային հրեաների կրոնական համայնքի ղեկավարներից մեկը, ինչպես նաև «Աշկենազի» սինագոգը։
Նշվում է, որ երկրի տարածք էին տեղափոխվել երեք պայթուցիկ սարքեր, որոնք հետագայում վնասազերծվել են։ Այս մասին հայտնում է Minval.az-ը։

Leave a Comment