Iravaban.net-ը սկսել է նոր նախագիծ՝ «Կին փրկարարները», որի շրջանակում զրուցել ենք ՀՀ ՆԳ նախարարության ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարար, ավագ սերժանտ Լիդիա Մաթևոսյանի հետ։
Լիդիան փրկարարի մասնագիտությունը ընտրել է գիտակցաբար և աշխատում է արդեն 11 տարի։ Նրա համար կարևոր է լինել մի ոլորտում, որտեղ իր աշխատանքն ու գործողությունները իրական նշանակություն ունեն մարդկանց կյանքի և անվտանգության համար։
«Շատ են եղել դեպքեր, երբ ծառայության ընթացքում վտանգել ենք մեր կյանքը, քանի որ մեր աշխատանքն ինքնին կապված է ռիսկի հետ։ Սակայն մենք սովորել ենք գործել ճիշտ ու հաշվենկատ, որպեսզի ապահով լինի թե՛ մեր, թե՛ մարդկանց կյանքը։ Իմ կարծիքով՝ փրկարարական աշխատանքում կնոջ դերը կարող է լինել նույնքան արդյունավետ, որքան տղամարդունը․ մեր ոլորտում ամենակարևորը պատրաստվածությունն է, ոչ թե սեռը»,- ասել է ավագ սերժանտը։
Մանրամասները՝ տեսանյութում։