Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, սա բացառապես նրա պատերազմն է. Զելենսկի

Ուկրաինայի առաջնահերթությունները հստակ են՝ պաշտպանություն, անվտանգության երաշխիքներ և երկրի անկախության ու ինքնիշխանության պաշտպանություն հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։։ Զելենսկին նշել է. «Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, սա բացառապես նրա պատերազմն է, և հենց Ռուսաստանը պետք է վերջ դնի այս ագրեսիային»։

Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել դերասանուհի Անի Երանյանի հետ։ Նշենք, որ հայտնիները մասնակցել են հաղորդավար Արա Ղազարյանի ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված երեկույթին։ Նազենին լուսանկարին կից գրել է․ «Էսօր իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին, վերցրե՜ց ու տարավ ․․․ անտանելին։ Ես վախենում եմ երբեմն մնալ ինքս իմ բեռան … Read more

Եկատերինբուրգում իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանակում նորանաշանակ ղեկավարի

Եկատերինբուրգում իրավապահ մարմինները ձերբակալել են Վիդադի Մուստաֆաևին, ով իրեն հռչակել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի նոր առաջնորդ։ Ձերբակալությանը մասնակցել են հատուկ նշանակության ջոկատայիններ,  Մուստաֆաևը կասկածվում է խարդախության մեջ։ Այս մասին URA.RU-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մուստաֆաևի դեմ մեղադրանքները ծագել են նրա նախկին փաստաբանի կողմից նրա դեմ բողոք ներկայացնելուց հետո։ Նա, իբր, իրավապահ մարմիններին … Read more

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում գողություն կատարելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել է 39-ամյա տղամարդ

Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ըստ գործող օրենսդրության վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պարեկային ծառայողի կողմից իրավախախտումը հայտնաբերելու դեպքում վարորդը տուգանվում է։ Տուգանք կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ ստուգաչափմամբ պարզվում է, որ ձմեռային անվադողերը մաշված են և չեն համապասխանում պահանջվող ստանդարտին։ Նոյեմբերի 15-ից մինչ օրս պարեկային ծառայողների կողմից մայրաքաղաքում և մարզերում ձմեռային … Read more

Արագածոտնի թեմի առաջնորդը հայտարարությամբ է հանդես եկել

Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ Գերաշնորհ Տ․ Միքայել և Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի ու եկեղեցական հավատարմության … Read more

ԵԱԶԲ–ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսության բարձր ակտիվությունը կպահպանվի մինչև 2025թ․–ի վերջը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ–ի կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կմնան բարձր մինչև 2025 թվականի վերջը։ Ինչպես նշվում է ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական ուսումնասիրության մեջ, Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-հոկտեմբերին արագացել է մինչև 8,1% (տարեկան կտրվածքով)՝ հունվար-սեպտեմբերի 7,6%-ից հետո։ «Աճի շարժիչ ուժերն են դարձել ծառայությունների ոլորտը (+10,8% տ/կ) և շինարարությունը (+20,6% տ/կ)։ Արագացումը պայմանավորված էր նաև արդյունաբերության … Read more

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված տեղեկությունն իրացնելիս նոյեմբերի 28-ին` ժամը 11.45-ին, Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 33-ամյա տղամարդ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Նա հետախուզվում էր տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ … Read more

Նիկոլ, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» եւ հրապարակիր դրանք. Արմեն Աշոտյան

Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։ Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։ Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» եւ հրապարակիր դրանք։ Արագացրա՛։ Արմեն Աշոտյան, … Read more

Աննա Հակոբյանի եղբայրը էլ չի ցանկանում պատգամավոր դառնալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել, Հակոբյանը պատասխանում է. «Որևէ պատճառ չկա, ուղղակի չեմ ցանկացել առաջադրվել և չեմ առաջադրվել»։ Աղբյուր՝ NEWS.am

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կողմից փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից։ Սահմանված կարգի համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տիկին Փոստանջյանին առաջարկել են հանձնել իր մոտ առկա արգելված իրերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը և այլն։ Տիկին Փոստանջյանը հանձնել է իր անձնական … Read more