Եկատերինբուրգում իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանակում նորանաշանակ ղեկավարի

Եկատերինբուրգում իրավապահ մարմինները ձերբակալել են Վիդադի Մուստաֆաևին, ով իրեն հռչակել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի նոր առաջնորդ։ Ձերբակալությանը մասնակցել են հատուկ նշանակության ջոկատայիններ,  Մուստաֆաևը կասկածվում է խարդախության մեջ։ Այս մասին URA.RU-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մուստաֆաևի դեմ մեղադրանքները ծագել են նրա նախկին փաստաբանի կողմից նրա դեմ բողոք ներկայացնելուց հետո։ Նա, իբր, իրավապահ մարմիններին ասել է, որ Վիդադին կարող է ներգրավված լինել հողի հետ կապված խարդախության մեջ», – հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

«Հատուկ նշանակության ջոկատայինները Վիդադիին ձերբակալել են երկու ժամ առաջ, երբ նա ժամանել էր մարզասրահ՝  մարզվելու», – հայտնել է մեկ այլ աղբյուր։

Վիդադի Մուստաֆաևը հայտնի է դարձել սփյուռքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկուն հրապարակավ քննադատելուց հետո, որին նա մեղադրել էր իր հայրենակիցների վատ ինտեգրման մեջ։ Շիխլինսկու ձերբակալությունից հետո Մուստաֆաևը ներկայացել է որպես Ուրալի ադրբեջանցիների շահերի նոր ներկայացուցիչ։



Leave a Comment