ԱՄՆ-ն կշարունակի կարևոր աշխատանքը Հարավային Կովկասում իր ռազմավարական դիրքը ամրապնդելու համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղեկալ

Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես … Read more

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ, մարզի դատախազին տվել է մի շարք հանձնարարականներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ, 2026 թվականի օգոստոսի 11-ին այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ և մի շարք հանձնարարականներ տվել մարզի դատախազին: Հանձնարարականները, ի թիվս այլնի, վերաբերել են՝ ապօրինի կառուցված շենք-շինությունների աշխատանքները լողափնյա սեզոնի ավարտից հետո վերսկսելուն,  ապօրինի կառուցված մի շարք առանձնատներ … Read more

TRIPP-ի շնորհիվ Ալիևն սկսել է հիմնանորոգել Նախիջևանի 420 կմ երկարությամբ ճանապարհներերը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում խոշոր վերանորոգումներ կիրականացվեն 420 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Ինչպես հաղորդում է APA-ն, սա արտացոլվում է  Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը արագացնելու լրացուցիչ միջոցառումների մասին հրամանագրում։ «Հրամանագրի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Նախարարների կաբինետին հատկացվել է 70 միլիոն մանաթ՝ 420 կմ երկարությամբ ճանապարհների կապիտալ վերանորոգման համար։ Դրանց թվում են երկու միջգյուղական ճանապարհներ, … Read more

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու եղանակով ՀՀ մաքսային սահմանով հարկման ենթակա օբյեկտները մաքսային համապատասխան ընթացակարգերի շրջանցմամբ տրանսպորտային միջոցներ ՀՀ ներմուծելու, օտարելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու վերաբերյալ … Read more

ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան – 12.08.2026. ուղիղ – Ազգ

«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։ ©2026 – Բոլոր իրավունքները պաշտպանված ենԿայքի մշակումը՝ Vero-ի

Փաստորեն ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են իրենց համար կարևորություն ներկայացնող հարցերի ուղղությամ. Տիգրան Աբրահամյան

Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցի մասնագետները TRIPP նախագծի շրջանակներում վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։ Ալիևից փաստորեն տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են՝ աշխատանքներ տանելով իրենց համար կարևորություն ներկայացնող հարցերի ուղղությամբ։ Ավելին, Ալիևը խոսել է հայկական ատոմակայանի փակումից հետո ՀՀ-ում սպասվող … Read more

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ … Read more

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում

Հասարակական կարգի պահպանումն ու հանրային անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության ամենօրյա աշխատանքի առանցքում են։ Այդ համատեքստում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հատուկ միջոցառումներ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Միջոցառումների նպատակը հանցավոր հակումներ ունեցող անձանց և նրանց հնարավոր հավաքատեղիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն ու ապօրինի շրջանառությունից զենքի-զինամթերքի և թմրամիջոցների դուրսբերումն է։ Տարբեր բնակավայրերի … Read more

Արաիկ Եսայանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանը։ Iravaban.net-ը վարչապետի որոշմանը ծանոթանում է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանա կավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- … Read more

Երկու երեխա ունեցող ընտանիքները մարզում բնակարան գնելիս կարող են ստանալ մինչև 2 միլիոն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագիրն ունի երկու բաղադրիչ։ Մեկը վերաբերում է արդեն հիփոթեք մարողներին, մյուսը՝ նրանց, ովքեր դեռ պատրաստվում են բնակարան գնել կամ տուն կառուցել՝ բայց միայն մարզերում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, աջակցությունը սահմանված է ՀՀ կառավարության N 968-Լ որոշմամբ հաստատված ծրագրերով։ Չշփոթել ծրագրի մյուս բաղադրիչի հետ Ուշադրություն. նույն որոշումն ունի երկու տարբեր բաղադրիչ, և դրանք … Read more