Արաիկ Եսայանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանը։

Iravaban.net-ը վարչապետի որոշմանը ծանոթանում է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանա կավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Leave a Comment