Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին. Աղվան Վարդանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարություն է արել, որը ներկայացնում եք ստորև. Ազգային ժողովի 2026թ. սեպտեմբերի 15-ի նիստում Առաջարկ-հայտարարություն Մենք՝ Ազգային ժողովը, ժողովրդի ներկայացուցչական մարմինն ենք։ Ամեն ինչի համար պատասխանատու։ Չկա համապետական որևէ խնդիր, որ մեր վերահսկողական լիազորությունից դուրս է։ Արդեն երեք տարի Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը٬ ինչպես նաեւ առնվազն տասնմեկ ՀՀ քաղաքացիներ٬ պատանդի կարգավիճակում … Read more

Քպ-ի մտքի ճողվածքը՝ ԱԺ ամբիոնից թուրք-ֆաշիստական ահաբեկչական հայտարարություններ է հնչեցնում. Լիլիթ Գալստյան

ՔՊ–ն այսօր գերազանցեց ինքն իրեն!!!! սրանց մտքի ճողվածքը հասավ նրան, որ ԱԺ ամբիոնից թուրք–ֆաշիստական ահաբեկչական հայտարարություններ էին հնչեցնում՝ դաշնակցությանը վերացնելու մասին. մարդիկ, ովքեր վախենում են Գանձասարի հայկականությունը բարձրաձայնել փրփրաբերան ալիևին են ծառայում․․․ Լիլիթ Գալստյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները՝ որոնման և բեռնման հնարավորությամբ։ Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ. Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր. Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս. Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո. Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան. Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ. Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի. … Read more

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հրամանով՝ Կիմա Խաչատրյանը նշանակվել է նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Կիմա Խաչատրյանի կենսագրությունը Կիմա Խաչատրյանի կենսագրությանը ստորև․ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 7 նոյեմբերի 1993 թվական, քաղաք Երևան Աշխատանքային գործունեություն 2025-2026 թթ. Աշխատել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամում («Enterprise Armenia»)՝ որպես հասարակայնության հետ կապերի մենեջեր։ 2024-2025 թթ. Զբաղեցրել է ՀՀ արդարադատության … Read more

Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ … Read more

«ԹՐԻՓՓ-ի» շրջանակներում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքն ու ելքը իրականացվելու են Ադրբեջանի կողմից. Բայրամով

«Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի որպես «Միջին միջանցքի» նոր երթուղի», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թուրքիայի իր գործընկերոջ Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում՝ Հայաստանի սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75 տոկոսով։ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ երկու նախագծերի ավարտը նախատեսված … Read more

Ծորակի ջրի մասին տարածվող տեղեկությունը թյուրըմբռնման տեղիք է տվել․ նախարարությունը պարզաբանում է

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ երեկվանից ֆեյսբուքյան օգտատեր տարբեր խմբերում տարածում են նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Ծավի խմելու ջրի թեմայով գրառումից կիսատ, կոնտեքստից կտրված մի հատված, որը թյուրըմբռնման տեղիք է տալիս: «Տպավորություն է ստեղծվում՝ կարծես նախարարը կոչ է անում բոլոր բնակիչներին ծորակից ջուր չօգտագործել, մինչդեռ … Read more

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ

Հայտարարությունում նշված է․ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը խստագույնս դատապարտում է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արման Եղոյանի մերժելի, ժողովրդավարական արժեքների հետ որևէ առնչություն չունեցող, հակապետական, ներհասարակական ատելություն և անհանդուժողականություն քարոզող  արտահայտությունները ընդդեմ ՀՅԴ-ի։ Արձանագրում ենք, որ դրանք առերևույթ ֆաշիստական գնահատականներ են և, ըստ էության,  քաղաքացիական պատերազմի կոչեր։ Ակնկալում ենք քրեաիրավական գնահատական պատկան մարմինների կողմից։ Պահանջում ենք … Read more

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը խստօրէն կը դատապարտէ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի, Գանձասարի վանքին մէջ վերջերս կազմակերպուած ցուցադրութիւնը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ _________________________ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը խստօրէն կը դատապարտէ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի, Գանձասարի վանքին մէջ վերջերս կազմակերպուած ցուցադրութիւնը։ Դիւանագէտներու եւ օտարերկրեայ այլ ներկայացուցիչներու ներկայութեան՝ Ալիեւի վարչակարգը ներկայացնող պաշտօնատարներ ցուցադրած են ձեռագիրներու թանգարանային կրկնօրինակներ՝ միաժամանակ առաջ քաշելով պնդումներ, որոնց նպատակն էր Գանձասարը անջատել իր պատմականօրէն հաստատուած հայկական քրիստոնէական ինքնութենէն։ Նման բեմադրութիւն մը կը փորձէ նսեմացնել Արցախի հայկական … Read more