Նախաստորագրություններով խաղաղություն չի լինում. Իկոնոմովը հակադարձում է Փաշինյանին

-Ամեն ասուլիսից կամ ամեն հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ապրում ենք նոր միջավայրում, բայց չեմ կարծում՝ մեր հայրենակիցները դրական, շոշափելի կամ իրենց առնվազն արժանապատվությունը նվաստացած չեն զգում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նորաստեղծ ՆԺԱՐ շարժման հիմնադիրներից Նինա Կարապետյանցը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին, որում պնդում էր, թե խաղաղություն չէր կարող լինել առանց … Read more

Քաղաքական գնահատականը տվել ենք անցյալին, մենք առաջարկում ենք այդ գնահատականով փակել անցյալի էջը ու քաղաքական առումով նայել ապագային. Միսկարյան

ՆԺԱՐ նորաստեղծ սահմանադրական շարժումը այս աշնանը կներկայացնի Սահմանադրական փոփոխությունների իրենց փաթեթը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՆԺԱՐ-ի հիմնադիրներից Գարեգին Միսկարյանը: Մինչ ներկայացնելը լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ փոփոխություններ են առաջարկում: «Առաջինը՝ Սահմանադրական երաշխիքներով ինքնորոշման ազգային ինստիտուտի հիմնադրումն է, որը ձեւավորելու է Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական շերտերի ձեւավորմանը: Տարիներ շարունակ այն, ինչ կատարվել է ՀՀ-ում … Read more

Գալիս ենք ոչ թե բաժանելու, այլ միավորելու, ոչ թե վրեժխնդրության, այլ արդարության հաստատման. Իկոնոմով

– Մեր այսօրվա հավաքի նպատակը ոչ թե հերթական քաղաքական հայտարարություն անելն է, այլ մեր խնդիրների խորքային ախտորոշումը եւ դրանց լուծման համակարգային տեսլականի ներկայացումը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՆԺԱՐ Սահմանադրական շարժման հիմնադիրներից՝ ձեռնարկատեր Արտաշես Իկոնոմովը: Նրա խոսքով, իրենք արձանագրում են, որ ՀՀ-ում ոչ միայն կառավարման, այլեւ իրավական, սահմանադրական կարգի համակարգային քայքայման գործընթաց է, ու … Read more

Կազմաքանդման իրավիճակում ենք գտնվում. Նինա Կարապետյանցը դադարեցնում է 25 տարվա իրավապաշտպան գործունեությունը

-Ես ինձ համար շատ ծանր որոշում եմ կայացրել՝ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունն ու զբաղվել այն գործունեությամբ, որը իսկապես կարող է փոփոխություն բերել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Նա մեկն է ՆԺԱՐ սահմանադրական շարժման հիմնադիրներից: Շարժումը հանրային շարժում է, սակայն նաեւ նախընտրական քաղաքական հայտ է ներկայացնում ու պատրաստվում է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական … Read more