Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում. Իրանի ԱԳՆ

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում, ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի։ «Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ նա հանդես կգա առաջին ելույթով։ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում էին երեք կամ չորս մարդ, բայց Փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան ընտրեց», … Read more

Խամենեին պատերազմի սկզբում վիրավորվել է ոտքերի շրջանում․ նա գտնվում է խիստ անվտանգ վայրում. NYT

Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է պատերազմի սկզբում, հաղորդում է NYT-ը։  «Իրանցի պաշտոնյաները ասել են, որ Խամենեին վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ ոտքերի շրջանում, նա գիտակից է և գտնվում է խիստ անվտանգ վայրում՝ սահմանափակ հաղորդակցությամբ։ Պատճառներից մեկը մտահոգությունն է, որ ցանկացած հաղորդակցություն կարող է բացահայտել նրա գտնվելու վայրը և վտանգի ենթարկել նրան»,- գրված է … Read more

ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի լինի. Իրանի ԱԳ նախարար – Live News

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների քննարկումը քիչ հավանական է։ Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 9-ի գիշերը հաստատել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել է Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։ … Read more

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին հեռագիր է հրապարակվել Կրեմլի կայքում։ «Նորին գերազանցություն, Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», – ասվում է ուղերձում։ Ռուսաստանի նախագահը նշել է … Read more

Թրամփը ավելի հեշտ կկարողանար պայմանավորվել նահատակված իմամ Խամենեի հետ, քան Մոջթաբա Խամենեի․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թրամփը հույս ուներ, որ կկրկնվի Վենեսուելայի սցենարը` արագ կփոխեն իշխանությունն ու կանեն այն, ինչ ուզում են։ Փոխարենը կարծես թե ավելի վատ բան է ստացվում` իմամ Խամենեի փոխարեն Իրանը կունենա ավելի երիտասարդ, ռազմականացված կառույցների ու հատկապես ԻՀՊԿ հետ սերտ կապեր ունեցող, ըստ տեղեկությունների` առավել կոշտ դիրքորոշում, իրանական քաղաքակրթության … Read more

Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածուն է։ Այս մասին հաղորդում է New York Times թերթը՝ վկայակոչելով իրանցի իրազեկ պաշտոնյաներին, փոխանցում է «ՌԻԱ «Նովոստի»-ն։  «Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան կրոնական գործիչները երեքշաբթի հանդիպել են քննարկման համար, և սպանված նախկին առաջնորդի՝ … Read more