Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները

Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնում են, որ մայիսի 16-ին՝ Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը, տեխնիկական աշխատանքներով պայմանավորված, փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները։

Կապանում բացվել է Ռաֆայել Մինասյանի կիսանդրին

Մայիսի 15-ին պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռաֆայել Արմենակի Մինասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանն է։ Այս մասին հայտնել են Կապանի համայնքապետարանից: Արժևորելով ու նշանավորելով նրա հսկայական ներդրումը՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի անմիջական նախաձեռնությամբ և հետևողականությամբ Կապանում այսօր կայացավ Ռաֆայել Մինասյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը (կիսանդրու հեղինակ՝ Գագիկ Ալեքսանյան, հարթաքանդակների և դիզայներական աշխատանքների … Read more

Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։ Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 17.30-20.00, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10): Վերջին հրաժեշտը՝ մայիսի 18-ին՝ ժամը 13.00-ին, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից: ԿԳՄՍ … Read more

Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականի Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի Festival international du film d’animation d’Annecy «Դասականներ» ծրագրում կցուցադրվի հայկական անիմացիոն 9 ֆիլմ։ Ծրագրում ընդգրկված ֆիլմերն են՝ Լյուդմիլա Սահակյանց՝ «Արձագանք», «Մկների ժողովը» Գայանե Մարտիրոսյան՝ «Երջանիկ ավարտ» Ստեփան Գալստյան՝ «Ձախորդ Փանոս», «Միջանցք» Վալենտին Պոդպոմոգով՝ «Փարվանա» Ռոբերտ Սահակյանց՝ «Կացինը», «Սեղմակոճակ» Էլլա Ավագյան՝ «Հսկան, որը երազում էր … Read more

Անգնահատելի է նրա դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում. Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան մասին: Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ նա բացառիկ նվիրումով ծառայել է հայ թատերարվեստին: Անգնահատելի է նրա դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ … Read more

Շուրջ 665 մլն դրամ՝ «Դասական Եվրատեսիլ» միջազգային 22-րդ մրցույթի անցկացման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանավորությամբ Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով հունիսի 6-ին Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային 22-րդ մրցույթը։ Այս նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 665 միլիոն դրամ․ որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան։ Նրա խոսքով՝ միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանը հերթական անգամ … Read more

Ջավախքի Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել. կպատժվե՞ն արդյոք տաճարը պղծած հանցագործները

Ջավախքի Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել: Անհայտ մարդկանց կողմից պղծվել են տաճարի բոլոր սրբապատկերները: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Վանդալիզմի դեպքն արձանագրվել է մայիսի 12-ի գիշերը: Եկեղեցու տարածքից անհայտ անձինք դուրս են բերել բոլոր սրբապատկերները և եկեղեցական որոշ գույք՝ տեղափոխելով ոչ հեռու գտնվող աղբանոց և այնտեղ խառնել աղբի … Read more

«Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը կանցկացվի Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով հունիսի 6-ին Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել են մրցույթի … Read more

Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը

Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը, Վենետիկի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Բիենալեի մասնակից երկրների տաղավարների համադրողներ, ճանաչված արվեստագետներ։ «The Studio» խորագրով արվեստագիտական նախագծի համադրողներն … Read more

Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մայիսի 16-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Թանգարանների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին, որն այս տարի կրում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը՝ ընդգծելով թանգարանների առանցքային դերը՝ որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման և համամարդկային արժեքների պահպանման … Read more