Խամենէի. «Պէտք Է Խռովարարները Իրենց Տեղը Դնել»

Իրանի գերագոյն հոգեւոր պետ այաթոլլա Ալի Խամենէի շաբաթ օր խօսք մը արտասանելով յայտնեց. «Կը խօսինք ցուցարարներուն հետ, սակայն խռովարարներու հետ խօսիլը անօգուտ է. պէտք է զանոնք իրենց տեղը դնել»: «Գրգռիչ վարձկանները կանգնեցան շուկաներուն ետին, եւ իսլամութեան, Իրանի եւ Իսլամական հանրապետութեան դէմ կարգախօսներ բացագանչեցին», ըսաւ ան: «Բողոքը օրինական իրաւունք է, սակայն ժողովուրդէն տարբեր է», նշեց Խամենէի:

Նեթանիահու. «Հաւանական Է, Որ Կանգնած Ենք Վռճական Պահու Դիմաց, Երբ Իրանցի Ժողովուրդը Պիտի Կարենայ Իր Ճակատագիրը Որոշել»

Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահու իսրայէլեան կառավարութեան շաբաթական ժողովի ընթացքին յայտնեց. «Կը զօրակցինք իրանցի ժողովուրդի պայքարին եւ անոր ազատութեան ու արդարութեան ձգտումին»: «Հաւանական է, որ կանգնած ենք վճռական պահու դիմաց, երբ իրանցի ժողովուրդը պիտի կարենայ իր ճակատագիրը որոշել», նշեց Նեթանիահու: Ան նաեւ նշեց, որ իսրայէլեան կառավարութիւնը կ՛աջակցի Վենեզուելայի մէջ «ամերիկեան վճռական քայլին»:  

Էրտողան. «Սոմալիլանտի Ճանաչումը Անօրինական Է»

Իսրայէլի կողմէ Սոմալիլանտի ինքնահռչակ հանրապետութեան ճանաչումը անօրինական է: Այս մասին Անգարայի մէջ մամլոյ ասուլիսի ընթացքին յայտարարած է Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան: «Սոմալիլանտի ճանաչման մասին որոշումը անընդունելի է եւ անօրինական: Ձեռքերը 71 հազար պաղեստինցիներու արեան մէջ թաթխելով` Նեթանիահուն այժմ ալ կը փորձէ ապակայունացնել ափրիկեան ցամաքամասի արեւելեան շրջանները», Սոմալիի նախագահին հետ միացեալ մամլոյ ասուլիսի ընթացքին ըսած … Read more

Ըստ «Նիւ Եորք Թայմզ»-ին. Թրամփ Զելենսքիի Պահանջած Անվտանգութեան Երաշխիքները Պիտի Չտրամադրէ

Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ Ուքրանիոյ նախագահ Վոլոտիմիր Զելենսքիին պիտի չտրամադրէ անոր պահանջած անվտանգութեան երաշխիքները: Այս մասին հաղորդեց «Նիւ Եորք Թայմզ»: Ըստ ամերիկեան ազդեցիկ օրաթերթին, Զելենսքիի կողմէ անվտանգութեան որոշակի երաշխիքներու անդադար հետապնդումը ի վերջոյ անօգուտ պիտի ըլլայ եւ, հաւանական է, նոյնիսկ վտանգաւոր: Նոյնիսկ եթէ ամերիկացի ղեկավարը Ուքրանիոյ վերաբերեալ որեւէ պարտաւորութիւն ընդունի, ան կրնայ դիւրութեամբ պատրուակներ … Read more

Ապտելաթի. «Զէնքի Մենաշնորհման Եւ Զայն Պաղեստինեան Համապարփակ Հովանիի Տակ Հաւաքագրման Շուրջ Համաձայնութիւններ Կան»

Եգիպտոսի արտաքին գործոց նախարար Պատր Ապտելաթի յայտնեց, թէ Եգիպտոսի, Համաս շարժումի եւ պաղեստինեան խմբաւորումներուն միջեւ Կազայի մէջ յաջորդ փուլի դասաւորումներու ծիրին մէջ գործակցութիւն ու շարունակուող ներգրաւուածութիւն գոյութիւն ունի: Եգիպտական դիւանագիտութեան պետը նշեց, որ զէնքի մենաշնորհման եւ պաղեստինեան համապարփակ հովանիի տակ հաւաքագրման շուրջ համաձայնութիւններ գոյութիւն ունին, եւ ատիկա «ուղղուածութիւն մըն է, որուն շուրջ պաղեստինեան խմբաւորումներուն միջեւ … Read more

Էրդողանը կոչ է արել Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Անկարային F-35 կործանիչներ վերադարձնելու՝ ԱՄՆ հովանու տակ իրագործվելիք ծրագրին։ «Կարևոր և անհրաժեշտ է, որ Թուրքիան ստանա F-35 ինքնաթիռները, որոնց համար արդեն վճարել է, և վերականգնվի նրա մասնակցությունը ծրագրին»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասել է Էրդողանը։ Նա նշել է, որ այս քայլը կամրապնդի թուրք-ամերիկյան կապերը և կբարձրացնի … Read more

Արաքս գետի վրայով Թուրքիայի Հանրապետություն է արտահանվել 600-900 կգ ոսկի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Դեկտեմբերի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 25-ին ստացված օպերատիվ տեղեկության համաձայն՝ 600-900 կգ․ (999․9 հարգի) ոսկի է ապօրինի արտահանվել Թուրքիայի Հանրապետություն՝ … Read more

Խոցվել է 356 անօդաչու թռչող սարք, Ուկրաինան կորցրել է մոտ 1265 զինծառայող

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 356 անօդաչու թռչող սարք, երեք ավիառումբ և երեք HIMARS արկ են խոցել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Այդ ժամանակահատվածում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հատուկ ռազմական գործողությունների գոտում կորցրել են մոտ 1265 զինծառայող։ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական … Read more

Իրանի խորհրդարանը երկրորդ անգամ հավանություն է տվել հաջորդ տարվա բյուջեի նախագծին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) հավանություն է տվել հաջորդ տարվա բյուջեի նոր նախագծին (Իրանում նոր՝ 1405 թվականը կսկսվի 2026 թ. մարտի 21-ին)՝ կառավարության կողմից փոփոխություններ կատարելուց հետո: Իրանի խորհրդարանի բաց նիստի ժամանակ նոր նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 171 պատգամավոր, դեմ՝ 69-ը, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել: Թարմացված փաստաթղթում պետական ծառայողների … Read more

Կուբայի նախագահի կողմից երկօրյա ազգային սուգ է հայտարարվել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման ժամանակ զոհված կուբացիների համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի կողմից երկօրյա ազգային սուգ է հայտարարվել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման ժամանակ զոհված 32 կուբացիների համար, նախագահի հրամանագիր է հրապարակվել։  Հրամանագրի համաձայն՝ այդ ժամանակահատվածում Կուբայի ազգային դրոշը կիսով չափ կիջեցվի կառավարական շենքերի և ռազմական հաստատությունների վրա, և բոլոր տոնական և զվարճանքի միջոցառումները կդադարեցվեն։ Հրամանագրում նշված է, որ 32 կուբացիներ … Read more