Ամերիկյան բանակը ռուսական լցանավ է գրավել

Ամերիկացի ծովային հետևակայինները այսօր Ատլանտյան օվկիանոսում ռուսական լցանավ են առգրավել։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը։

Հրամանատարության X-ի օգտահաշվում տեղադրված տեղեկության համաձայն՝ ամերիկյան «Մունրո» ռազմանավը հետապնդել է Bella 1 կոչվող նավթային լցանավը «ԱՄՆ Արդարադատության և Ներքին անվտանգության նախարարությունների հետ համատեղ իրականացվող գործողության շրջանակներում»։

Ռուսական ստվերային տանկերային նավատորմի մաս կազմող Bella 1-ը, ըստ ամերիկյան կողմի, օգտագործվում էր Վենեսուելայում արդյունահանված նավթի տեղափոխման համար, ինչը ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների խախտում էր։

 

Թարգմանությունը՝ «Ազատություն» ռ/կ-ի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment