Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող նավի կապիտանը ձերբակալվել է Ֆրանսիայում

Ֆրանսիայում ձերբակալվել է կալանված «Գրինչ» լցանավի նավապետը: Ամբողջ անձնակազմը, այդ թվում՝ նավապետը, Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց սպասվում է հարցաքննություն, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով Մարսելի դատախազությանը։ Դատախազության տվյալներով՝ լցանավը պատկանում է Ռուսաստանի «ստվերային նավատորմին» և ուղևորվում էր Մուրմանսկից։ Ըստ ֆրանսիական հեռուստաալիքի՝ «Գրինչը» նավարկում էր Կոմորյան կղզիների կեղծ դրոշի ներքո։ Լցանավը նավթամթերք է … Read more

Իրանի ԱԳՆ-ն հերքել է ցույցերի ընթացքում 30000 զոհի մասին լուրերը

Իրանի ԱԳՆ-ն հերքել է արևմտյան մամուլի տեղեկությունը, որ երկրում դեկտեմբերի 28-ից բռնկված ցույցերի ընթացքում զոհվել է 30000 մարդ: Գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղաեին կեղծ է որակել այդ լուրը: Ավելի վաղ Թեհրանից հայտնել էին, որ երկրում ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ: Արտգործնախարար Աբբաս Արաղչիի ձևակերպմամբ՝ 2400-ը եղել են քաղաքացիական անձինք և անվտանգության աշխատակիցներ, 690-ը՝ ահաբեկիչներ: … Read more

Մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի «Արասի միջանցքի» մաս կազմող կամուրջը, որը պետք է Արցախից Նախիջևան կապ ապահովի՝ հայտել է Իրանի փոխարտգործնախարարը

«Իրանն այսօր». Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտնել է, որ մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի Քալալեհ-Աղբանդ կամուրջը: Այս կամուրջը «Արասի միջանցքի» մաս է կազմում, և ավտոմոբիլային ճանապարհի կառուցմամբ՝ այն պետք է Արցախի օկուպացված տարածքներից դեպի Նախիջևան կապ ապահովի: Սա նախատեսվող 4 կամուրջներից առաջինն է։ Սրա հարևանությամբ լինելու է նաև երկաթուղային կամուրջը։ Համապատասխանաբար երկու կամուրջ էլ կառուցվելու … Read more

Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի կայքում:  «Պետքարտուղարը բարձր է գնահատել Իրաքի կառավարության նախաձեռնությունն ու առաջնորդությունը՝ Սիրիայի հյուսիս-արևելքում վերջերս տեղի ունեցած անկայունությունից հետո Իսլամական պետության ահաբեկիչների Իրաքում անվտանգ վայրեր տեղափոխման և կալանավորման գործընթացն արագացնելու հարցում: Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են երկրների կողմից … Read more

Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Ստրասբուրգում հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը: Լիագումար նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները: Քննարկվելու է չորս հրատապ խնդիր՝ «Սպառնալիքներ միջազգային կարգին. Գրենլանդիայի դեպքը», «Հաշվետվողականության, մարդասիրական պաշտպանության և միջազգային իրավունքի հարգանքի ապահովումը Գազայում և Արևմտյան ափին՝ հրադադարից … Read more

Կոբախիձե․ Վենսի այցը «Զանգեզուրի միջանցքի» մասին է

«Ազատություն». «Մեր տեղեկություններով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավկովկասյան այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը»,- այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը … Read more

Բողոքի ցույցեր Մինեապոլիսում

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում դաշնային գործակալների կողմից 37-ամյա Ալեքս Փրեթիի սպանությունից մեկ օր անց քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ցույց ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների գործողությունների դեմ և արդարադատության պահանջ՝ Փրեթի և Ռենե Գուդի համար, որը սպանվել էր մոտ երեք շաբաթ առաջ։ Բողոքի ցույցը, ընդհանուր առմամբ, խաղաղ է անցել՝ հաղորդում է BBC-ն։ … Read more

Կանադան չի ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր Չինաստանի հետ. Քարնի

Կանադան մերժել է Թրամփի քննադատությունը Չինաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ։ Վարչապետ Մարկ Քարնին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ Կանադայի նկատմամբ պատժիչ մաքսատուրքեր սահմանելու մասին, եթե Օտտավան առևտրային համաձայնագիր կնքի Պեկինի հետ։ Նա վստահեցրել է, որ իր երկիրը  մտադիր չէ ազատ առևտրի համաձայնագիր կնքել Չինաստանի հետ, քանի որ դա կհակասի Հյուսիսամերիկյան ազատ առևտրի … Read more

Արտակարգ դրություն՝ ԱՄՆ 24 նահանգներում. սպասվում է ցրտերի եւ փոթորկի ռեկորդային երկարատեւ շրջան

Ուժեղ ձյան եւ սառնամանիքներով ուղեկցվող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել 24 նահանգում։ Երկրի շուրջ մեկ միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, խափանվել է տրանսպորտային հաղորդակցությունը։ Արտակարգ դրություն հայտարարած նահանգների իշխանությունները նշել են, որ այդ քայլով  նախապես պատրաստվում են փոթորկից հետո անխուսափելի դարձող հետեւանքների վերացման եւ վերականգնման լայնածավալ աշխատանքներին։ Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ երկուշաբթի օրվանից ձյան տեղումները … Read more

Սուրիոյ հայ համայնքը փոքրացած է, հաստատութիւնները թուլցած են, իսկ ապագան խորապէս անորոշ է. Հրաչ Չիլինկիրեան

Քաղաքական անորոշութեան եւ ռազմական վտանգներու միջեւ՝ Սուրիոյ մոռցուած հայ համայնքը Այսօր Սուրիա կը մնայ բաժնուած քաղաքական տարածք մը, որ կը բնորոշուի ոչ միայն աւերիչ քաղաքացիական պատերազմի ժառանգութեամբ, այլ նաեւ երկրի կեդրոնական իշխանութեան եւ հիւսիսային ու հիւսիս-արեւելեան շրջաններուն մէջ գործող քրտական ուժերու միջեւ չլուծուած լարուածութիւններով։ Պարբերաբար ծագող բախումները, փոխուող դաշինքները եւ վիճարկուած կառավարման համակարգերը կը շարունակեն … Read more