Նեթանյահուն և Թրամփը որոշեցին ·

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆոյի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհակալություն հայտնել նրան իսրայելցի և ամերիկացի պատանդ Իդան Ալեքսանդրին Գազայի հատվածից ազատ արձակելու գործում ցուցաբերած օգնության համար։ Այս մասին հայտնել է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Նեթանյահուն այսօր հանդիպել է Ուիտկոֆի հետ։ Այնուհետև … Read more

Մոսկվան Կիևի առաջ խիստ պայմաններ է դրել ·

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում առաջիկա հինգշաբթի ուկրաինական կողմի հետ ակնկալվող բանակցություններում սահմանել է վերջնագրային պայմաններ՝ ամբողջական եւ անվերապահ կապիտուլյացիա, ՆԱՏՕ-ի անդամակցությունից ընդմիշտ հրաժարում, ուկրաինական իշխանությունների փոփոխություն, Ղրիմի, Խերսոնի, Զապորոժիեի եւ Դոնբասյան հանրապետությունների փոխանցում Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Համաձայն պարբերականի հոդվածի, ռուսական կողմը շարունակում է պնդել, որ հակամարտության կարգավորման համար պետք … Read more

Թրամփը հնարավոր է մասնակցի ռուս- ուկրաինական ստամբուլյան բանակցություններին

REUTERS ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հնարավոր է մասնակցի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ մայիսի 15-ին նախատեսված բանակցություններին, ինչի մասին հայտնել է լրագրողներին։ «Ես մտածում եմ, գուցե թռչեմ։ Չգիտեմ, թե ուր կլինեմ հինգշաբթի։ Այնքան շատ հանդիպումներ ունեմ, սակայն իրականում մտածում եմ [Ստամբուլ] թռչելու մասին»,- նրա խոսքերն է մեջբերում Routers- ը։ Ստամբուլյան բանակցությունները հեռախոսազրույցում քննարկել են Ռուսաստանի եւ … Read more

Քոռնելիուս. «Եւրոպական Միութիւնը Պիտի Սկսի Ռուսիոյ Դէմ Նոր Պատժամիջոցներ Պատրաստել, Եթէ Մոսկուան Մինչեւ Օրուան Վերջը Զինադադարի Չհամաձայնի»

Եւրոպական Միութեան անդամ երկիրները Ռուսիոյ դէմ նոր պատժամիջոցներ պիտի սկսին նախապատրաստել, եթէ Մոսկուան մինչեւ օրուան վերջը զինադադարի չհամաձայնի: Երէկ այս մասին յայտարարեց Գերմանիոյ կառավարութեան բանբեր Սթեֆան Քոռնելիուս: Ուքրանիոյ նախագահ Վոլոտիմիր Զելենսքի մէկ օր առաջ յայտարարած էր, որ պատրաստ է 15 մայիսին անձամբ հանդիպիլ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ, սակայն Մոսկուան մինչ այդ պէտք է երկարաժամկէտ … Read more

Ուաշինկթըն. «Ռուպիոյի Առաջնահերթութիւնը Ռուսիոյ Եւ Ուքրանիոյ Միջեւ Կռիւին Վերջ Տալն ու Հնդկաստանի Եւ Փաքիստանի Միջեւ Կայունութեան Ամրապնդումն Է»

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարեց, որ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Մարքօ Ռուպիօ շեշտած է, թէ Ուաշինկթընի գերակայ առաջնահերթութիւնը Ռուսիոյ եւ Ուքրանիոյ միջեւ կռիւը դադրեցնելն ու անմիջապէս զինադադար հաստատելն է: Արտաքին գործոց նախարարութիւնը իր հրապարակած հաղորդագրութեան մէջ նշեց, թէ Ռուպիօ եւ անոր բրիտանացի պաշտօնակից Տէյվիտ Լամին ընդգծած են, թէ անհրաժեշտ է, որ Հնդկաստանն ու … Read more

Քրտական Աշխատաւորական Կուսակցութիւնը Իր Ինքնալուծարումը Կը Յայտարարէ. Թուրքիա Կ՛ողջունէ

Քրտական աշխատաւորական կուսակցութիւնը (ՔԱԿ) յայտարարեց իր ինքնալուծարման մասին: Կուսակցութիւնը նաեւ նշեց Թուրքիոյ հետ աւելի քան 40 տարի տեւած տագնապի աւարտին մասին: ՔԱԿ-ը հրապարակեց իր 12-րդ ընդհանուր ժողովի որոշումները, որոնք կը ներառեն կուսակցութեան լուծարում, ինչպէս նաեւ զինեալ պայքարի եւ կուսակցութեան անունով բոլոր աշխատանքներու դադրեցում: ՔԱԿ-ը, որ Թուրքիոյ, Եւրոպական Միութեան ու Միացեալ Նահանգներու կողմէ ահաբեկչական կազմակերպութիւն կը … Read more

Պրազիլի Նախագահը Առաջարկած Է Ռուսիա-Ուքրանիա Բանակցութիւններուն Մէջ Միջնորդ Ըլլալ

9 մայիսին Քրեմլինի մէջ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ բանակցութիւններու ժամանակ Պրազիլի նախագահ Լուիս Ինասիօ Լուլա Տա Սիլվա իր թեկնածութիւնը առաջարկած է իբրեւ Ուքրանիոյ հետ հաւանական բանակցութիւններուն մէջ միջնորդ: Այս մասին կը հաղորդէ «Սի.Էն.Էն.Պրազիլ» պատկերասփիւռի կայանը` վկայակոչելով հանրապետութեան ղեկավարի միջազգային հարցերով յատուկ օգնական Սելսօ Ամորիմը: Կը նշուի, որ բանակցութիւններու ընթացքին Լուլա Տա Սիլվա քննարկած է … Read more

«Միայն Միացեալ Նահանգները Կրնան Իսրայէլին Ստիպել Պատերազմը Դադրեցնել» Կ՛ըսէ Պաղեստինեան Իշխանութեան Փոխնախագահը

Պաղեստինեան իշխանութեան փոխնախագահ Հիւսէյն Շէյխ յայտարարած է, թէ միայն Միացեալ Նահանգները կրնան Իսրայէլին «ստիպել» դադրեցնել Կազայի մէջ պատերազմը: Ան այս մասին յայտնած է «Արապիա»-ին: Ան նաեւ աւելցուցած է, որ Համաս շարժումը չի կրնար քաղաքական կեանքէն դուրս մնալ: Հուսէյն Շէյխ յոյս յայտնած է, որ Համաս կը ձեռնարկէ «համարձակ քայլերու», որոնք տագնապի դադրեցման կը յանգեցնեն: «Համասը ժողովուրդի … Read more

Թրամփի՝ Ստամբուլ այցելելու որոշումը կախված է Պուտինի ներկայությունից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցը Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին տեղի կունենան ռուս-ուկրաինական բանակցություններ, մնում է «բաց հարց»։ ԱՄՆ նախագահի որոշումը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի բանակցություններին, CNN-ին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Ամեն ինչ հիմա շատ դինամիկ է։ Ոչ … Read more

Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Տրիպոլիում սպանվել է Լիբիայի նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլին, իսկ քաղաքի մի քանի շրջաններում կրակոցներ են լսվել, գրում է Al Wasat-ը։ Լիբիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տրիպոլիի Միտիգա միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը բախումների պատճառով։ Սոցիալական ցանցերում հրապարակվում են կադրեր, որոնք ենթադրաբար դեպքերի վայրից են։