
Արագածոտնի թեմը միասնական ժամերգության վերաբերյալ հայտարարություն է տարածել։
«Սիրելի հավատացյալներ, ձևավորված գեղեցիկ ավանդության համաձայն շարունակվում են միասնական ժամերգությունները։
Այս ուրբաթ՝ մարտի 6-ին, ժամը 17։00-ին, ուխտավորաբար Մասյացոտնի հոգևոր դասի հետ միասնական ժամերգության կմասնակցենք Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ աղոթքով զորանալու և դեպի Սուրբ Հարություն տանող ճանապարհը միասին անցնելու»,-նշված է հայտարարության մեջ։