ԱԽ քարտուղարը սեպտեմբերի 7-10-ը աշխատանքային այցով կլինի Ավստրիայում և Սլովակիայում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-10-ը աշխատանքային այցով կլինի Ավստրիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում: Վիեննայում և Բրատիսլավայում Ա. Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ: Այդ մասին հայտնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը: Դիտումների քանակ3

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը: Կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային … Read more

«Խաղաղության խաչմերուկը» ներուժ ունի մեր տնտեսությունները դարձնելու առավել դիմակայուն. ՀՀ նախագահ

Հայաստանը լավ է պատկերացնում բաց սահմանների և լիարժեք գործող ճանապարհների ու տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորությունը։ Թուրքմենստանում ընթացող Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում հայտարարել է Վահագն Խաչատուրյանը, նաև նշել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ունի տնտեսություններն առավել բարեկեցիկ և դիմակայուն դարձնելու ներուժ: Հանրապետության նախագահը մասնակցել է նաև հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը, հանդիպել … Read more