Ուկրաինայում Ռուսաստանի դեմ փաստացի պատերազմում է 56 երկիր․ Շոյգու – Live News

Ռուսաստանի դեմ Ուկրաինայում փաստացի պատերազմում է ընդհանուր առմամբ 56 երկիր՝ ապահովելով անօդաչու թռչող սարքերի թռիչքային առաքելությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես այստեղ չէի առանձնացնի Գերմանիային, որովհետև, ընդհանուր առմամբ, 56 երկիր փաստացի պատերազմում է մեր դեմ։ Մենք միայն անօդաչու թռչող սարքերի մասին չենք խոսում», – ասել է … Read more

Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի բանակին գրավել Գազայի տարածքի 70 տոկոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է Իսրայելի բանակին ընդլայնել Գազայի հատվածի վերահսկողությունը՝ հասցնելով մինչև 70 տոկոսի։  «Այս պահին մենք լիովին վերահսկում ենք Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը և իմ հրահանգն է հասնել 70 տոկոսի»,- ասել է Նեթանյահուն։ Երբ նրա ելույթի ժամանակ ներկաներից մեկը բղավել է, որ Իսրայելը պետք է վերցնի ամբողջ անկլավը, … Read more

ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա տարածաշրջանում․ Խամենեի – Live News

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ամերիկյան ռազմական բազաների համար, և ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա տարածաշրջանում։  «Ժամանակի սլաքները հետ չեն շրջվում, և տարածաշրջանի ազգերն ու տարածքներն այլևս որպես վահան չեն ծառայի ամերիկյան բազաների համար։ Ամերիկան ​​այլևս անվտանգ ապաստան չի ունենա չարիքի կամ տարածաշրջանում … Read more

Թրամփի և Նեթանյահուի միջև տարաձայնություններ են առաջացել Իրանի հարցում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ծանր հեռախոսազրույց» են ունեցել՝ քննարկելով Իրանի հետ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնում է «Axios» պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։Ամերիկյան աղբյուրը պորտալին հայտնել է, որ զրույցից հետո Նեթանյահուն ծայրահաստիճան անհանգստացած է եղել։«Նեթանյահուն ծայրահեղ սկեպտիկորեն է վերաբերվում բանակցություններին և ցանկանում է վերսկսել պատերազմը։ Երկու առաջնորդների միջև տարաձայնություններ են առաջացել հետագա … Read more

Ռաֆայել Գրոսին հայտնել է Պարսից ծոցի տարածաշրջան մեկնելու մտադրության մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ մտադիր է շուտով մեկնել Պարսից ծոցի տարածաշրջան։ «Վերջին մի քանի օրերին կապի մեջ եմ եղել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ, տեսնում եմ տագնապ և անհանգստություն։ Քննարկում եմ, թե ինչպես կարող է ԱԷՄԳ-ն օգնել։ Անցյալ տարվանից ԱԷՄԳ-ը հավաքում է տեղեկատվություն, ինչպես նաև վերլուծում և … Read more

ԱՄՆ-ը պահանջում է բացել Հորմուզի նեղուցը, սակայն այն գործում էր մինչև նրանց միջամտությnւնը. ՌԴ ԱԳՆ

Միացյալ Նահանգներն այժմ պահանջում են բացել Հորմուզի նեղուցը, սակայն այն բաց է եղել բոլորի համար մինչև նրանց միջամտությունը, և ողջ աշխարհն օգտվում էր դրանից: Այս մասին RT India հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ագրեսիան Իրանի դեմ սկսվեց, որովհետև, ինչպես հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանը 47 տարի … Read more

Իսրայելը հիաuթափված է ԱՄՆ-ից – Live News

Իսրայելի ղեկավարությունը զարմացած էր Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը թուլացնելու ԱՄՆ որոշմամբ՝ Հորմուզի նեղուցով լիարժեք նավագնացությունը վերսկսելու նպատակով։ Վաշինգտոնի այս քայլերը հիասթափություն են առաջացրել իսրայելական կառավարությունում, հայտնել է Al-Monitor պորտալը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշել են պորտալի զրուցակիցները, հրապարակայնորեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ իր բոլոր քայլերը համակարգում է … Read more

Հորմուզի նեղուցում առաջին անգամ հարձակման է ենթարկվել չինական նավթատար լցանավ

Հորմուզի նեղուցում լարվածությունը կտրուկ աճել է առևտրային նավերն ուղեկցելու ԱՄՆ փորձերից հետո, ինչի հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի շարք հարվածներ է հասցրել տարբեր երկրների պատկանող առևտրային նավերին. հայտնում է Caixin Global-ը: Աշխարհում կոնտեյներային փոխադրումների ոլորտում երկրորդ խոշորագույն ընկերությունը՝ CMA CGM-ը, մայիսի 6-ին հայտարարել է, որ իր «Սան Անտոնիո» փոքր բեռնարկղային նավը նախորդ օրը հարձակման … Read more

Նավթի գինը սկսել է աճել

Նավթի գինն ուրբաթ օրը վերսկսել է աճը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացիայի ֆոնին, որը վտանգել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը և թուլացրել Հորմուզի նեղուցի շուտափույթ բացման հույսերը։ Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 1,29 դոլարով (1,29 տոկոս)՝ հասնելով 101,35 դոլարի մեկ բարելի համար։ Հինգշաբթի օրը Brent-ը էժանացել էր 1,21 դոլարով (1,2 … Read more

Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի հետ – Live News

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատմել է, որ վերջերս հանդիպում է ունեցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Փեզեշքիանը հայտարարել է, որ հանդիպումն անցել է անկաշկանդ մթնոլորտում, իսկ քննարկումները տևել են գրեթե երկուսուկես ժամ»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Սա Խամենեիի և Փեզեշքիանի անձնական հանդիպման մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունն է: