Մերի Միսակյանը՝ ծանրամարտի Մ20 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
01 Նոյեմբերի 2025, 20:18 Ալբանիայում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մերի Միսակյանը նվաճել է բրոնզե մեդալ: 69 կգ քաշային կարգում Միսակյանը երկամարտի 210 կգ (92+118) արդյունքով գրավել է երրորդ տեղը: Չեմպիոն է դարձել Մարտինա Դոլեգան (Լեհաստան)՝ 220 կգ (102+118):