ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով: Ելույթով հանդես եկա «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկերքի արարողությանը»:  

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Հանդիպել եմ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»։        

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան

ՀՀ պաշտպաության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Փետրվարի 23-ին պաշտոնական այցով ժամանել եմ Իրանի Իսլամական Հանրապետություն»։    

Վաշինգտոն-Թեհրան լարվածություն եւ ուրբաթօրյա բանակցությունների սպասում

  Բանակցային նոր փուլի ընդառաջ գրանցված Վաշինգտոն-Թեհրան լարվածության մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։   – Ի՞նչ նոր զարգացումներ կան Վաշինգտոն–Թեհրան հնարավոր բանակցությունների շուրջ։   – Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի կողմից բանակցողները պատրաստ են ուրբաթ օրը Ժընևում Իրանի հետ բանակցությունների ևս մեկ փուլ սկսել, եթե … Read more

Երեխաների հետ քննարկեցինք «Փոքրիկ իշխան»-ը․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը  ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Գիրք նվիրելու օրվա շրջանակում երեխաների հետ քննարկեցինք Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը։ Անդրադարձանք այն գաղափարին, որ մարդը պատասխանատու է նրանց համար, ում ընտրում է իր կյանքում, ինչպես նաև՝ երազելու և սեփական ճանապարհը գտնելու կարևորությանը։ Առաջին հայացքից պարզ մտքեր են, … Read more

Մինչ որոշները հեքիաթներ են պատմում իրենց տնտեսական «տեսլականի» մասին, մենք տնտեսական զարգացումը դարձնում ենք իրականություն.Ալխաս Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. « Մինչ որոշները հեքիաթներ են պատմում իրենց տնտեսական «տեսլականի» մասին, մենք տնտեսական զարգացումը դարձնում ենք իրականություն։ 2025 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմել է 7.2%՝ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը։   ՀՆԱ-ն հասել է մոտ 30 միլիարդ ԱՄՆ դոլարի, մեկ … Read more

Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026թ. կկազմի 5.3%. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հենց այսպես էլ աշխատում ենք. «2022 – 2025թթ.ՀՀ-ում միջին տնտեսական աճը կազմել է 7.8%, ինչը գործակալության կողմից գնահատվող 143 սուվերեն պետությունների շարքում ամենաարագ աճի տեմպերից մեկն է»: «S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների … Read more

Արսեն Թորոսյանը հանդիպել է օնլայն տաքսիների վարորդների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. « Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ, քննարկեցինք նրանց բարձրացրած հարցերը» :      

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ.ՆԻկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ»: