Երեխաների հետ քննարկեցինք «Փոքրիկ իշխան»-ը․ Տիգրան Ավինյան




Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը  ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.


«Գիրք նվիրելու օրվա շրջանակում երեխաների հետ քննարկեցինք Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը։


Անդրադարձանք այն գաղափարին, որ մարդը պատասխանատու է նրանց համար, ում ընտրում է իր կյանքում, ինչպես նաև՝ երազելու և սեփական ճանապարհը գտնելու կարևորությանը։ Առաջին հայացքից պարզ մտքեր են, սակայն ժամանակի հետ դրանց բովանդակությունը ձեռք է բերում նոր իմաստ։


 


Այս գիրքը չի սահմանափակվում մեկ ընթերցմամբ․ յուրաքանչյուր վերադարձ գրքին նոր ընկալում է։


 


Իսկ դուք քանի՞ անգամ եք վերընթերցել «Փոքրիկ իշխան»»-ը։


 



Leave a Comment