
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հենց այսպես էլ աշխատում ենք. «2022 – 2025թթ.ՀՀ-ում միջին տնտեսական աճը կազմել է 7.8%, ինչը գործակալության կողմից գնահատվող 143 սուվերեն պետությունների շարքում ամենաարագ աճի տեմպերից մեկն է»:
«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «BB-/B» մակարդակում, իսկ հեռանկարը՝ վերանայել «կայուն»-ից «դրական»:
Կանխատեսման վերանայումն արտացոլում է գործակալության գնահատականը տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և անվտանգային դինամիկայի բարելավման հնարավորության վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ու առևտրային հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա առաջընթացի առումով։
«S&P Global Ratings»-ը դրական է գնահատել ՀՀ տնտեսական աճի հեռանկարները։ ԿԲ միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը և ճկուն փոխարժեքը կնպաստեն հնարավոր անսպասելի արտաքին ցնցումների չեզոքացմանը։
Գործակալության կանխատեսմամբ՝ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026թ. կկազմի 5.3%, իսկ 2027թ.՝ 4.8%»։