ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Հանդիպել եմ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»։