Ժամանակակից ստոմատոլոգիա. ախտորոշումից մինչև կատարյալ ժպիտ. «Մասնագիտություն»

Հաղորդում «Մասնագիտություն»: Հաղորդավար և հեղինակ՝ Ստեփան ԶաքարյանՀյուր՝ Աննա Ավետիսյան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի տեղակալ, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու: Թեմա՝ Ժամանակակից ստոմատոլոգիա. ախտորոշումից մինչև կատարյալ ժպիտՍտոմատոլոգիան բժշկագիտության ամենաարագ զարգացող ճյուղերից է։ —Ինչո՞ւ է կարևոր բերանի խոռոչի կանոնավոր հսկողությունը,—ի՞նչ հիվանդություններ է ախտորոշում և բուժում ստոմատոլոգը, և ինչպե՞ս է … Read more

Սև-սպիտակ ու իմաստուն. շախմատը՝ խաղից մինչև մասնագիտություն․ «Մասնագիտություն»

Գիտություն, արվեստ, սպորտ. «միավորողը» աշխարհի ամենատարածված և մեծ ճանաչում վայելող խաղն է՝ շախմատը Արքայական խաղի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, իսկ նախատիպը կոչվել է չատուրանգա: Մարդկությունը դարեր շարունակ խաղում է այս իմաստուն խաղը: Վառ երևակայություն, ժամանակի կառավարում, ստեղծագործ միտք, հստակ մտածված գործողություններ, լուծումներ, հաշվարկներ, վերլուծություններ, մրցակցի քայլերը կանխատեսելու կարողություն, և, որն ամենակարևորն է, ինչպես կյանքում, այս … Read more

Ընտանեկան բժիշկը՝ առողջապահության առաջին օղակը․ «Մասնագիտություն»

Նրանց մասնագիտությունը մեծ հարգանք ու հեղինակություն է վայելում, պահանջում է մեծ համբերատարություն, նվիրվածություն, պատասխանատվություն ու «երկաթյա» նյարդեր։ Նրանք բանիմաց են, բնույթով ծայրաստիճան նրբանկատ, ունեն մեծ պատասխանատվություն ու սեր իրենց մասնագիտության հանդեպ և քաջ գիտակցում են դրա կարևորությունը։ Առողջապահության ոլորտում անչափ կարևոր, արդյունավետ և առանցքային դեր ունի ընտանեկան բժշկությունը: Ընտանեկան բժիշկն առաջնային բժշկական օգնություն ցուցաբերող մասնագետն … Read more

Սոցիոլոգիա՝ հասարակության ուսումնասիրությունից մինչև ապագայի կանխատեսում․ «Մասնագիտություն»

Հասարակական ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, բացահայտումներ, կանխատեսումներ. գիտություն հասարակության մասին՝ սոցիոլոգիա։ Սոցիոլոգիական հարցումներն ու գրագետ ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս հավաքել, պարզել և ամփոփել հասարակության տարբեր խավերի նախընտրությունները, միտվածությունը, գաղափարները, վերլուծել սոցիալական հարաբերություններն ու վարքագիծը, համեմատել անցյալի և ներկայի իրավիճակը, հասկանալ հասարակական խնդիրների պատճառներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, օգնել ապագայի վերաբերյալ անել կանխատեսումներ՝ … Read more

Անասնաբուծություն. մասնագիտություն՝ հին արմատներով և ժամանակակից հեռանկարով․ «Մասնագիտություն»

Խանութից միս, ձուկ, կաթ, պանիր կամ ձու գնելիս շատերը իրականում չեն էլ պատկերացնում, թե ինչպես են ստեղծվում այդ մթերքները, մինչդեռ լավ արտադրանք ստանալու հաջողության բանաձևն է՝ բանիմաց մասնագետներ, ճիշտ խնամք և որակյալ անասնակեր: Եթե համբերատար եք, հոգատար, ունեք մեծ սեր կենդանիների և առհասարակ գյուղատնտեսության հանդեպ, ստանալով մասնագիտական գիտելիքներ՝ ցանկանում եք զբաղվել գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ, խնամքով, … Read more

Վստահության արվեստը. ինչո՞ւ է PR-ը 21-րդ դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկը․ «Մասնագիտություն»

Նրանք խելացի են, նախաձեռնող և պատասխանատու, տիրապետում են հաղորդակցման էթիկային, ունեն ստեղծագործական միտք, նոր գաղափարներ և, որն ամենակարևորն է, նրանք գերազանց գիտեն, թե ինչպես արագ, ճիշտ ու արդյունավետ հաղորդակցվել տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ: Հասարակայնության հետ կապեր. 21-րդ դարի ամենապահանջված և ամենամոդայիկ մասնագիտություններից մեկը: Հասարակայնության հետ կապերի մասնագետի դերն անգնահատելի է յուրաքանչյուր ընկերության կամ անհատի … Read more

Կառավարումը՝ յուրաքանչյուր ոլորտի հաջողության գաղտնիք․ «Մասնագիտություն»

Այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որն աշխատաշուկայում ունի մեծ պահանջարկ և հասցրել է ապացուցել իր արդյունավետությունը, գրավիչ և զարգացող մասնագիտություն՝ ռազմավարական և վերլուծական մտածողություն, կազմակերպչական և առաջնորդության հմտություններ ունեցող մարդկանց համար: Գաղտնիք չէ, որ ցանկացած բնագավառում, ցանկացած գործունեության հաջողության հիմքը խելամիտ և արդյունավետ կառավարումն է: Որոշումների, կանոնների, նորմերի և գործողությունների մի մեծ և յուրահատուկ, բարդ … Read more

Անխափան ջեռուցում և օդափոխություն. յուրաքանչյուր շինության հարմարավետության հիմքը․ «Մասնագիտություն»

Զինված մասնագիտական գիտելիքներով և հմտություններով՝ նրանք ապահովում են մարդկանց կենսական ամենաանհրաժեշտ պայմաններով՝ բնակելի, հասարակական և արտադրական ցանկացած տարածքում կազմակերպելով թարմ օդի և ջերմության կարևորագույն գործընթացը: Այո, ճիշտ օդափոխությունն ու ներքին ջեռուցման մատակարարումն անհրաժեշտություն է յուրաքանչյուր շենքի և շինության համար, իսկ գործընթացի իրականացումը, հարմարավետությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը պահանջում են համապատասխան որակավորում և գիտելիքներ ունեցող հմուտ մասնագետներ: … Read more

Ռադիոֆիզիկա. գիտություն, որը ձևավորում է ապագան․ «Մասնագիտություն»

«Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» բակալավրի կրթական ծրագիր. գիտության խորհրդավոր և հետաքրքիր աշխարհն է բացահայտում այս խիստ արդիական, պահանջված և դինամիկ զարգացող մասնագիտությունը, որը կհետաքրքրի հատկապես ֆիզիկական գիտությունների և համակարգչային տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ունեցողներին։ Սա մի բնագավառ է, որը կարող է կիրառվել ամենատարբեր ոլորտներում, իսկ ձեռքբերումները հսկայական են ու խոստանում են նոր հեռանկարներ: Միավորելով ֆիզիկան, ռադիոտեխնիկան … Read more

Ագրոնոմիա․ բերքի գիտությունն ու գյուղատնտեսության ապագան. «Մասնագիտություն»

Բույսերի մշակություն և առողջության պահպանում, հողի բերրիություն և պաշտպանություն, բարձր բերքատվություն, գյուղատնտեսական արտադրության արդյունավետություն, նոր տեխնոլոգիաների կիրառում, սննդի անվտանգության ապահովում. ագրոնոմի գործառույթները բազմազան են: Հողի կառավարման և մշակաբույսերի արտադրության գիտություն ու պրակտիկա. սա ագրոնոմիան է, որն իր բազմադարյա գոյության ընթացքում անցել է զարգացման երկարատև ուղի։ Այսօր արդեն բազմաթիվ գիտելիքների, հարուստ փորձի, կատարելագործման, ժամանակակից տեխնոլոգիաների և … Read more