Գիտություն, արվեստ, սպորտ. «միավորողը» աշխարհի ամենատարածված և մեծ ճանաչում վայելող խաղն է՝ շախմատը
Արքայական խաղի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, իսկ նախատիպը կոչվել է չատուրանգա: Մարդկությունը դարեր շարունակ խաղում է այս իմաստուն խաղը: Վառ երևակայություն, ժամանակի կառավարում, ստեղծագործ միտք, հստակ մտածված գործողություններ, լուծումներ, հաշվարկներ, վերլուծություններ, մրցակցի քայլերը կանխատեսելու կարողություն, և, որն ամենակարևորն է, ինչպես կյանքում, այս խաղում նույնպես ընդամենը մեկ քայլը կարող է որոշիչ դառնալ։
Այսանչափ հետաքրքիր, օգտակար և իմաստուն խաղը կարելի է սովորել ցանկացած տարիքում: Մինչ շատերի համար շախմատը պարզապես նախընտրելի ժամանց է, ոմանց համար դառնում է նաև սիրելի և անփոխարինելի մասնագիտություն:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի դոցենտ, միջազգային կարգի մրցավար Երվանդ Հակոբյանը: