Հասարակական ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, բացահայտումներ, կանխատեսումներ. գիտություն հասարակության մասին՝ սոցիոլոգիա։
Սոցիոլոգիական հարցումներն ու գրագետ ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս հավաքել, պարզել և ամփոփել հասարակության տարբեր խավերի նախընտրությունները, միտվածությունը, գաղափարները, վերլուծել սոցիալական հարաբերություններն ու վարքագիծը, համեմատել անցյալի և ներկայի իրավիճակը, հասկանալ հասարակական խնդիրների պատճառներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, օգնել ապագայի վերաբերյալ անել կանխատեսումներ՝ ընդգրկելով մարդկային գործունեության յուրաքանչյուր ոլորտ։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Լիանա Բալյանը։