Ընտանեկան բժիշկը՝ առողջապահության առաջին օղակը․ «Մասնագիտություն»

Նրանց մասնագիտությունը մեծ հարգանք ու հեղինակություն է վայելում, պահանջում է մեծ համբերատարություն, նվիրվածություն, պատասխանատվություն ու «երկաթյա» նյարդեր։

Նրանք բանիմաց են, բնույթով ծայրաստիճան նրբանկատ, ունեն մեծ պատասխանատվություն ու սեր իրենց մասնագիտության հանդեպ և քաջ գիտակցում են դրա կարևորությունը։

Առողջապահության ոլորտում անչափ կարևոր, արդյունավետ և առանցքային դեր ունի ընտանեկան բժշկությունը: Ընտանեկան բժիշկն առաջնային բժշկական օգնություն ցուցաբերող մասնագետն է՝ իրականացնելով ընտանիքի բոլոր անդամների հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում, առողջության շարունակական հսկողություն, առողջ ապրելակերպի քարոզչություն՝ անկախ տարիքից ու սեռից: Ուսումնասիրելով և խորությամբ հասկանալով ցանկացած խնդիր, ստեղծելով փոխադարձ հոգատարության և ջերմության մթնոլորտ, յուրաքանչյուր այցելուի յուրովի մոտեցում ցուցաբերելու կարողությամբ՝ նրանք հոգ են տանում ամեն այցելուի առողջության մասին՝ դառնալով յուրաքանչյուր ընտանիքի լավագույն բարեկամը:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի բաժնի վարիչ Նաիրա Ղամբարյանը:

Leave a Comment