Դավիթ Համբարձումյանին անհապաղ կալանավորելն առերևույթ քաղաքական որոշման տպավորություն է ստեղծում. Միասնության թևեր
Մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին անհապաղ կալանավորելն առերևույթ քաղաքական որոշման տպավորություն է ստեղծում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» նախաձեռնությունը: ««Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն արձանագրում է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթները պահվում են այնքան ժամանակ մինչև քաղաքական պահանջ չառաջանա` հօգուստ ՔՊ-ի քարոզչության դրանք օգտագործելու … Read more