Սուրեն Պապիկյանի հայտարարությունը, թե 2025 թ․-ին կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով զինծառայողների սպանության դեպքեր չեն գրանցվել, մոլորեցնող է․ «Փաստերի ստուգման հարթակ»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով որևէ զինծառայող չի սպանվել։ «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ նախարարի այս պնդումը մոլորեցնող է, քանի որ միջանձնային հարաբերությունների խախտման հետևանքով ՀՀ զինված ուժերում, այնուամենայնիվ, զինծառայողների մահ գրանցվել է։ Ասուլիսում, պաշտպանության … Read more

«Այնպես են ուտում, ասես աշխարհի վերջն է»․ «Փաստ»

Լսեք, բերանով եք ասում. 3 (երեք) միլիարդ դրամ… պարգևավճար: Այն էլ՝ Նիկոլ Փաշինյանին, նրա կաբինետի նախարարներին, նախարարների տեղակալներին, վարչության պետերին: Ներառյալ վարորդ-մարորդներին: Մի երկրում, որտեղ աղքատության աստիճանը շարունակաբար մնում է բարձր, կառավարությունը, պետական պաշտոնյաները, սկսած Նիկոլ Փաշինյանից, գործնականում իրենք իրենց 3 միլիարդ դրամի կամ որ նույնն է՝ գրեթե 8 (ութ) միլիոն ԱՄՆ դոլարի միայն պարգևավճար … Read more

Նիկոլ Փաշինյանը մտադիր է «սրտիկի» ժեստը դարձնել նախընտրական ·

Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր բրենդ դարձած «սրտիկի» ժեստը դարձնել հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մաս։ Հրապարակ թերթը գրել է․ Նեղ շրջապատում նա ակնարկել է, որ «սրտիկը» պետք է որեւէ կերպ օգտագործել, թիմակիցներից ոմանք չեն բացառում, որ այն կարող է այս անգամ դառնալ իշխող ուժի նախընտրական լոգոյի մի մաս։ Չնայած այդ սիմվոլն աշխարհում … Read more

Պահանջում ենք ԱԺ ղեկավարությունից` չեղարկել Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին հավատարմագրումից զրկելու վիճահարույց որոշումը և թույլ տալ նրանց շարունակել մասնագիտական գործունեությունը խորհրդարանում. ՀԿ-ներ

Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանից ստացված անցագրով՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը լուսաբանելու համար, ինչի իրավունքը, ըստ պաշտոնական հիմնավորման, նրանք չունեին։ … Read more

Կարգ գոյություն ունի, այդ կարգը խախտվել է. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին ԱԺ-ից հեռացնելու մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ԱԺ-ից ՊՊԾ աշխատակիցների միջոցով լրագրողների հեռացվելուն, ասաց, որ ամեն ինչ օրենքով է արվել. «Օրենքով գրված է, հիմա, օրինակ, ես չեմ կարող թույլ տալ, որ ձեզանից մեկը ներս գա ԱԺ դահլիճ, նստի, լսի ու գնա: Կարգ գոյություն ունի, այդ կարգը խախտվել է»: Նա սկսեց քննադատել լրագրողներին՝ … Read more

Փաշինյանին ծառայող «ԱԱԾ»-ն զգուշացրել է Արցախը ներկայացնող ցուցահանդեսի կազմակերպիչներին, վերջիններիս դեռ չեն բանտարկել ու խոշտանգել

16 Հունվար, 2026 12:09 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն եւ «Մունք» տեխնոդպրոցը կիրակի օրը՝ հունվարի 18-ին, մշակութային մեծ միջոցառում են կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզակի հնարավորություն՝ նույն օրը նույն բեմում տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին ու հայաստանյան բազմաթիվ աստղերի: Համալիրի տարածքում նաեւ Արցախը … Read more

9 տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը. Լուսանկար

«Արարատի փոխհամայնքապետ Արսեն Հակոբյանը, որ գրեթե 3 տարի առաջ մեծ սկանդալի մեջ էր հարտնվել որդու պատճառով, 1 հայտարարագրում միանձնյա սեփականությամբ 9 անհատական բնակելի տուն է հայտարարագրել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեղեկացնենք, որ Հակոբյանը պաշտոնավարում է 2021 թվականից ի վեր։ Համաձայն Արարատի համայնքապետի առաջին տեղակալի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 14 անշարժ … Read more

Բրյուսովի անվան համալսարանում իրավիճակը դեռեւս լարված է. Դավիթ Գյուրջինյանը որոշել է «կար ու ձեւ» անել համալսարանը

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակում է իրավիճակը գերլարված մնալ: Մենք տեղեկացանք, որ հիմա էլ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է տարբեր ամբիոններ միավորել, ղեկավարների կրճատել, իր ցանկալի անձանց նշանակել ամբիոնի ղեկավարների պաշտոններում: «Ժողովուրդ» օրաթերթի համալսարանական աղբյուրները փոխանցում են, որ մի քանի ամիս առաջ ՊՎԾ-ն համալսարանում ուսումնասիրություններ է իրականացրել ու … Read more

Դժվար է հստակեցնել, թե այս ընթացքում Թրամփը քանի անգամ է խոստացել «պատժել» Թեհրանին՝ բողոքի ցույցերին մասնակցող իրանցիներին ճնշելու փորձերի համար. «Ազգ»

Հունվարի 8-ից հետո Իրանում ինտերնետ կապի բացակայության, իրադարձությունների կիզակետից ստացվող տեղեկատվության սղության, ինչպես նաեւ արեւմտյան աղբյուրների կողմից շռայլորեն ներկայացվող՝ մեծ մասամբ աչառու գնահատականների պատճառով այսօր դժվար է խոսել Իրանում ծավալվող իրադարձությունների իրական պատկերի մասին, առավել եւս՝ կանխատեսել դրանց զարգացման ընթացքը: Հստակ է, որ Իրանի շուրջ եւ հենց Իրանում ծավալվող իրադարձությունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել … Read more

ԱՄՆ-ն Հայաստանի միջոցով Իրանի վրա ճնշումներ է գործադրում

16 Հունվար, 2026 16:04 «Հրապարակը» գրում է. «ՀՀ-ն հողի կառուցապատման իրավունքով է օժտելու «ԹՐԻՓՓ» ընկերությանը։ Այստեղ կհիշեք՝ ինչքան շահարկումներ եղան, թե ՀՀ-ից որեւէ կերպ հող է օտարվում։ Ոչ, ՀՀ-ն կառուցապատման իրավունք է տալու, ինչպես բազմաթիվ ընկերությունների»,- Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ … Read more