Պապիկյանի «մարդիկ»՝ իրավապահների ուշադրության կենտրոնում․ Լուսանկար ·

Օրերս պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ իրեն վստահված գույքը հափշտակելու եւ խարդախության հոդվածներով։ «Հրապարակ» թերթը գրում է․ Իսպիրյանը, ըստ մեղադրանքի, կեղծ բուժառուների է գրանցել եւ պետությունից գումար ստացել՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Նա ԲԿ տնօրեն էր նշանակվել մոտ 3 տարի առաջ՝ 2021 թ. ամռանը: … Read more

Հայաստան պահուող սուրիացի վարձկան ահաբեկիչներու ազատ արձակման գինն էր Իւլճեքեանը. «Ազդակ»

Արցախի պատերազմի 4 ռազմագերիներու վերադարձը քաղաքական որոշ դիտարկումներու կ՛առաջնորդէ: Կանխատեսումները շատ էին, որ փուլային ձեւով Ազրպէյճան ազատ պիտի արձակէ իր մօտ գտնուող ռազմագերիները: Խաղաղութեան պայմանագիրի նախաստորագրուած տարբերակը իր բովանդակութեան մէջ նման կէտ չէր պարփակած, այդուհանդերձ առանց ժամկէտներու ճշդումի, անոնց ազատ արձակումը կը կապուէր նախաստորագրութենէ դէպի ստորագրութիւն ենթադրաբար գացող ժամանակահատուածին կայանալիք փուլային ազատ արձակման արարներու: Այս … Read more

Ֆիշինգային հարձակման նոր փորձը թիրախավորել է հայկական լրատվամիջոցի խմբագրին. CyberHUB

CyberHUB.am-ի հետ կապ է հաստատել հայկական լրատվամիջոցի ավագ խմբագիրը, որը ստացել էր Signal-ի վերաբերյալ անհետաձգելի անվտանգության ծանուցում։ Հաղորդագրությունում պնդվում էր, որ խմբագրի հաշվին արտասահմանից նոր սարք է կապվել և կոչ է արվում անհապաղ միջոցներ ձեռնարկել կապը «չեղարկելու» համար։ Առաջին հայացքից հաղորդագրությունը ճշմարտանման տեսք ուներ, տպավորություն էր ստեղծվում, որ անհրաժեշտ է անհապաղ արձագանքել։ Հաքերները ներկայացել էին … Read more

Ժողովուրդների մեջ սեփական «ես»-ի ի հայտ գալը երբեմն էներգիա է սփռում անսպասելի ուղղություններով․ «Հայացք Երեւանից»

Իրանական Ադրբեջանի թյուրքերը ներկայումս շատերի հետաքրքրությունն են շարժում: Այդ երկրում կատարվող լայնածավալ բողոքի ցույցերի լույսի ներքո կարելի է լսել բազում կարծիքներ պետության հնարավոր փլուզման մասին։ Իրոք, եթե շիիզմը մերժվի, ուրիշ ի՞նչ գաղափար կարող է ապահովել Իրանի բազմազգ ժողովուրդների համակեցությունը։ Երկրի փլուզման հեռանկարը շատերի մտքում մեծ տեղ է գրավում։ Հայաստանում, իհարկե, շատերը հետաքրքրված են Արեւելյան եւ … Read more

Ջոն Այբներ․ 10 եպիսկոպոսներից մեկն ինձ ասաց, որ վարչապետը կեղտոտ խաղ է խաղում, ընդամենը մի քանի օր անց նա միացավ վարչապետին․ «168 Ժամ»

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումների և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ նրա հարձակումների մասին «168 Ժամ»-ը զրուցել է «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբների հետ։ Դոկտոր Այբներն ամերիկացի հայտնի իրավապաշտպան է և հայ ազգի լավ բարեկամը դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից։ Նա պատմագիտության դոկտորի … Read more

Նա չէր սխալվում. «Հայացք Երեւանից»

Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետին հարող 10 եպիսկոպոսների կազմը համալրվել է մեկուկես տասնյակ քահանաներով, որոնց Նիկոլը «եղբայրական աջակցության» խոսքեր է փոխանցել՝ հույսով, որ Եկեղեցու՝ հայտարարված «բարենորոգմանը» քահանաների նոր խմբեր կմիանան. «Քահանա հայրե՛ր, նաեւ Ձեր օրհնությամբ ու ակտիվ մասնակցությամբ ՀԱՍԵ-ն կբարենորոգվի։ Կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել ու … Read more

Մերձավանում հետաքրքրվում են, թե ինչ եղավ Մհեր Ախտոյանը․ Լուսանկար ·

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան։ Նիստի օրը դեռեւս հայտնի չէ։ Հրապարակ թերթը գրել է․ Գրիգորյանների մերձավորներից մեկը մեզ պատմեց, որ դեռեւս չգիտեն առաջին նիստի օրը, սակայն հավատացած են՝ գործը լիարժեք բացահայտված չէ, եւ երկու ամբաստանյալները, որոնք դատվելու են Գրիգորյանի եւ նրա ընկերոջ … Read more

Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս

17 Հունվար, 2026 11:48 «Հրապարակ»․ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր բրենդ դարձած «սրտիկի» ժեստը դարձնել հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մաս։ Նեղ շրջապատում նա ակնարկել է, որ «սրտիկը» պետք է որեւէ կերպ օգտագործել, թիմակիցներից ոմանք չեն բացառում, որ այն կարող է այս անգամ դառնալ … Read more

Ստացվում է՝ Հայաստանը բարեկամության ժեստ է անում միջազգային ահաբեկիչների ուղղությամբ․ «Հրապարակ»

Հայ գերիների վերադարձն ավետել է վարչապետը, իսկ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջինի եւ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինի՝ Թուրքիայի միջոցով փոխանցման մասին հայտնեց արդարադատության նախարարությունը՝ հաղորդելով նաեւ, որ այն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջեւ համագործակցության եւ կիրառվող իրավական մեխանիզմների ներքո, եւ սիրիացիները Սիրիայի Հանրապետությունում շարունակելու են կրել իրենց պատիժը: Ինչպե՞ս կարող էր այսպիսի … Read more

Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում

17 Հունվար, 2026 10:43 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ ուղվող արշավանքը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե չի մտնում կուլմինացիոն փուլ, քանի որ պայքար է մղվում գոյություն չունեցող անձի դեմ։ Վեհափառի մասին խոսելիս իշխանական բոլոր օղակներում իբրև թե վիրավորանք օգտագործվում է նրա ավազանի անունը՝ … Read more