Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր գումարման Ազգային ժողովում Գուրգեն Մելքոնյանը չի լինի։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, իսկ նա ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում էր 149-րդ հորիզոնականը, ինչն ինքնաբերաբար բացառում է նրա մուտքը նոր խորհրդարան։ Աղմկահարույց հայտարարություններ և սկանդալներ Գուրգեն Մելքոնյանի պատգամավորական գործունեությունը լի էր բազմաթիվ աղմկահարույց միջադեպերով և էմոցիոնալ գնահատականներով, … Read more

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Արմեն Սիմոնյանը համակարգում է նախարարության առանցքային ուղղություններից մի քանիսը՝ տրանսպորտի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտները, սակայն, մեր տեղեկություններով, նրա աշխատանքը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, չի արդարացրել սպասումները։ Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև նախարարի մյուս տեղակալները, ամենայն հավանականությամբ, կվերանշանակվեն իրենց պաշտոններում և կշարունակեն պաշտոնավարել նոր ձևավորվող կառավարությունում։ Այսպիսով, ՏԿԵ նախարարությունում սպասվող … Read more

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված անորոշության հիմնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական քաղաքական որոշումների բացակայությունն է։ Փաշինյանն այս օրերին գտնվում է արձակուրդում, և, ըստ մեր տեղեկությունների, մինչև այժմ վերջնական ցուցումներ չեն տրվել, թե ՔՊ համամասնական ցուցակի որ թեկնածուները պետք է ստանձնեն պատգամավորի մանդատը, իսկ ովքեր պետք է հրաժարվեն դրանից։ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնում են, … Read more

Ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ժամանակակից աշխարհակարգի վերաձևման և աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի կիզակետում հայտնված ռուս-ուկրաինական հակամարտությունն օրեցօր ընդունում է ավելի անզիջում ու կործանարար բնույթ։ Այն, ինչ սկսվել էր որպես տեղային դիմակայություն, վաղուց վերածվել է գլոբալ բևեռների գոյաբանական պայքարի, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է գնալ մինչև վերջ՝ օգտագործելով իր տնտեսական, ռազմական ու մարդկային ողջ արսենալը։ Այս գերհզոր … Read more

Ռուբինյանը ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չի ստանա պատգամավորական մանդատ։ Մինչ այդ էլ, մեր տեղեկություններով, նա հույս ուներ պահպանել ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն նոր խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը նրան չի վերանշանակելու։ Սաբոտաժի ռիսկ կա ԱԺ-ում։ Մեր տեղեկություններով՝ Առաքելյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 107-րդ համարն է, գործնականում զրկվում է … Read more

Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի Մուրացան փողոցում տեղի ունեցած վերջին աղմկահարույց միջադեպը, որն ուղեկցվել էր 30-ից ավելի կրակոցներով, մեկ անձի սպանությամբ, 15-ամյա պատանու վիրավորումով և դեպքի վայրում չպայթած նռնակի հայտնաբերմամբ, ցավոք, արդեն վաղուց բացառություն չէ: Այն դարձել է մերօրյա հայաստանյան իրականության հերթական սովորական, բայց սահմռկեցուցիչ քրոնիկոնը: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման «իրադարձությունների» պակաս չկա … Read more

Ֆինանսների նախարարի մասով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս, նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո քննությունը … Read more

Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ինտրիգներից մեկն էլ այն է լինելու, թե արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհրավիրվի առաջին նիստին եւ իր հայրապետական օրհնանքը կհղի ազգընտիրներին, ինչպես եղել է նախորդ գումարումների խորհրդարաններում։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33 հոդվածի համաձայն՝ «առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն … Read more

Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդարան գնա, ով գործադիրում մնա եւ ով վաստակած հանգստի մեկնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մարզպետները չպետք է վերցնեն պատգամավորական մանդատները, թեպետ շաբաթներ առաջ նրանցից շատերը լուրեր էին տարածում, թե գնալու են խորհրդարան, … Read more

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն․ «Ժողովուրդ»

Սա պարզապես հակասություն չէ, այլ պետական քաղաքականության երկակիության հերթական դրսևորումն է։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում շարունակում է գերակշռել այն մոտեցումը, ըստ որի՝ պետական հիմնարկներում պետք է բացառվեն Արցախի պետականությանն ու խորհրդանիշներին առնչվող ցանկացած դրսևորումներ։ Սակայն պետական փաստաթղթերը բոլորովին այլ պատկեր են արձանագրում։ Վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դեպքերն այդ հակասության … Read more