Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում բռնաճնշումները սրվել են, ինչի ֆոնին ձևավորվել է «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով»ը, որի նախաձեռնողները ելույթ են ունեցել համատեղ ասուլիսում։ Նախաձեռնողների թվում են Լարիսա Ալավերդյանը, Ձյունիկ Աղաջանյանը, Մայա Բարխուդարյանը, Երվանդ Բոզոյանը, Ստեփան Դանիել յանը, Հովհաննես Իշխանյանը, Աննա Մկրտչյանը, Զարուհի Փոստանջյանը, Սերգեյ Սարգսյանը, Էլինար Վարդանանը, … Read more

Ֆինանսների նախարարն ու կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»» վերնագրով հոդվածը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրվել էր 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը տրամադրվել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ … Read more

Իշխանությունը մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ, ցանկանում է ԱԺ գնալ՝ պատգամավորի «խախանդ» գործով զբաղվել: Իհարկե, նրա ցանկանալը շատ քիչ է, քանի որ ՔՊ-ականների «ճակատագիրը» կախված է մեկ անձից, եւ … Read more

Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ին կայացված պաշտոնական որոշման մեջ հրապարակված ընտրական ամփոփ տվյալների թվաբանական համադրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առկա են մի շարք էական թվային անհամապատասխանություններ։ «Ուսումնասիրելով դիմումները, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների, հարակից պատասխանողների ներկայացուցիչների, երրորդ անձի բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և նյութերը՝ Սահմանադրական դատարանը Պ Ա Ր … Read more

Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւան-Ճամբարակ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է։ Այդ տեղանքում ավտոմեքենաները շատ դանդաղ են շարժվում, վարորդները վախենում են, որ կվնասեն իրենց մեքենաները։ Հայտնի չէ, թե ինչն է քանդվելու պատճառը, գուցե՝ հողի սողանքը։ Ավտոճանապարհը շատ բանուկ է, այդ ճանապարհով է անցնում Բերդ համայնքից Երեւան, մայրաքաղաքից Բերդ մեկնողների … Read more

Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետարանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։ Ըստ քաղաքապետարանում տարածված տեղեկությունների՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետ Սևակ Մելքոնյանին։ Ի դեպ, Սևակ Մելքոնյանի հայրը՝ … Read more

ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը Հայաստան ժամանող զինծառայության տարիքի ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր էր հանձնում՝ փորձելով կանխել արտերկրից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան եւ կասկածելով, որ գալիս են ապազգային իշխանություններին մերժելու համար։ Ընտրություններն այլեւս անցյալում են, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները մինչ օրս հերթապահում … Read more

10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում մինչև 2028 թվականը կարող է փուլային կարգով դադարեցվել գործող մարզպետարանների ինստիտուտը։ «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող մոդելի համաձայն՝ ներկայիս մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել ընդամենը մեկ Կառավարության ներկայացուցիչ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով։ Թեև այս նախաձեռնության … Read more

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար: Մեր տեղեկություններով, առաջադրվել է չորս թեկնածու․ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաեւ վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ` Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին … Read more

Ալեն Սիմոնյանի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը կանչվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։ Մեր տեղեկություններով՝ Լաուրա Անտոնյանը տվյալ քրեական վարույթով անցնում է որպես վկա։ Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ հարցաքննության է հրավիրվել Ազգային ժողովի դեռևս գործող նախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր թիմակիցներից մեկը, … Read more