Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2026 թվականի հունիս ամսվա թարմացված տվյալների համաձայն, ստացել է առնվազն հինգ արարողակարգային և պաշտոնական նվեր, որոնց թվում կան թանկարժեք աքսեսուարներ, հնատիպ գրքեր, շքանշան և դեկորատիվ իրեր։ Ամենաթանկ նվերը վարչապետին հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Խոսքը … Read more

ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ»

Տեքստից դուրս են թողնվելու համազգային նպատակներին շեշտադրումները, այն նեղացնելու են հայաստանյան տարածքով։ Մինչ այժմ երդման հետեւյալ տեքստն էին արտասանում․ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային … Read more

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ «խաղաղության օրակարգը» ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության և զարգացման կենսական նախապայման, սակայն խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց։ Առանցքային հարցն է՝ արդյո՞ք հակառակ կողմն էլ ունի խաղաղության իրական ցանկություն։ Ընդգծվում է, որ Ադրբեջանի խաղաղության մասին հռետորաբանությունը հակադրվում է իրական քայլերին, ներառյալ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ինստիտուցիոնալացումը որպես քաղաքական հայեցակարգ։ Այս պայմաններում … Read more

ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդում ուշագրավ իրավիճակ է ձևավորվել։ Դատելով վերջին զարգացումներից՝ ԲԴԽ գիտնական անդամների զգալի մասը ոչ միայն չի կիսում խորհրդի նախագահի Արթուր Աթաբեկյանի մոտեցումները, այլև, դատական համակարգում շրջանառվող տեղեկությունների համաձայն, որոշ դեպքերում բացահայտ հակադրվում է նրան։ Դատական համակարգում վաղուց խոսակցություններ են շրջանառվում, որ ԲԴԽ գիտնական և դատավոր անդամների հարաբերությունները հեռու են … Read more

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է Թուրքիայով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի արտաքին քաղաքական դիսկուրսում վերջին տարիներին առավել ակտիվորեն շրջանառվող թեմաներից մեկը դարձել է եվրոպական ինտեգրման հեռանկարը։ Հանրային և քաղաքական հարթակներում հաճախ կարելի է լսել տեսակետներ, որոնց համաձայն, Հայաստանի ապագան պետք է կապվի եվրոպական ուղղության հետ, իսկ երկրի զարգացման ռազմավարական նպատակը պետք է լինի հնարավորինս խոր ինտեգրումը արևմտյան կառույցներին, առաջին հերթին՝ Եվրոպական … Read more

Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստ` նույնքան անմեղ։ Վարչական հսկողության տակ գտնվող Ղեւոնդյանը, ըստ ՔԿ-ի, «իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ» է արել, դատարանի որոշմամբ նրան արգելվել … Read more

ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանեն ՔՊ վարչությունում, ապա կներկայացնեն ԱԺ խմբակցությանը։ Առաջադրումների փուլն արդեն սկսվել է: Այս պահի դրությամբ 3 թեկնածու է առաջադրվել՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Հայկ Կոնջորյանը։ Չնայած Լիլիթ Մակունցի թեկնածությունն էլ էին նախընտրական շրջանում դիտարկում, սակայն նա … Read more

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»… նուրբ արվեստը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ցանկացած երկրի համար ռազմավարական շուկաների փակվելն ու տնտեսական սահմանափակումները, որոնք ուղիղ հարվածում են տեղական արտադրողին, ազգային անվտանգության և հազարավոր ընտանիքների գոյատևման խնդիր են: Սակայն կառավարության վերջին նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ կապված ծիրանի արտահանման խոչընդոտների և փչացող բերքի հետ, ավելի շատ նման էին սեփական ժողովրդին ու գործարարներին բացահայտ ձեռք … Read more

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ծառուկյանի գործերով արձակուրդից հետո կզբաղվի։ Եվ ահա՝ Ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանում, կարծես, սկսել են բացել հին պայմանագրերի դարակները։ Եվ, կարծես, այդ դարակներում միայն փոշի չէ, որ կուտակված է։ Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ … Read more

ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականին նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը, հղում անելով Համաշխարհային բանկի տվյալներին, աղմկահարույց հայտարարություն էր արել՝ պնդելով, որ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է շուրջ 211 միլիոն ԱՄՆ դոլար։ Տարիներ շարունակ այդ թիվը շրջանառվում էր հանրային դաշտում՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր, սակայն որևէ պետական կառույց մինչ այժմ հստակ պարզաբանում չէր ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը, … Read more